liga insurance

Անվանական կրթաթոշակ

Էջը թարմացվել է 12/09/2024 16:26

«ԼԻԳԱ» անվանական կրթաթոշակ

Գիտելիքով զինված ուսանողին աջակցելը մեր ընկերության բիզնես-մշակույթի մաս է: Հայաստանում մեր գործունեության առաջին իսկ տարվանից ապահովագրություն ուսումնասիրող ուսանողներից լավագույններին մենք շնորհում ենք կրթաթոշակ:


Այս տարի ընտրված ուսանողները կստանան

  • տվյալ ուսումնական տարվա ընթացքում տվյալ ուսումնական տարվա վարձի 50%-ի չափով կրթաթոշակ

  • հնարավորություն առաջնահերթության կարգով մասնակցելու Ընկերության կողմից իրականացվող տարբեր ուսումնական ծրագրերին
  • ստաժավորում անցնելու նախընտրած բաժիններում
  • ինչպես նաև առաջնահերթության կարգով մասնակցելու թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին


Ո՞վ կարող է ստանալ «ԼԻԳԱ» անվանական կրթաթոշակ


Կրթաթոշակին կարող են հավակնել պետական ԲՈՒՀ-երի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր հետաքրքրված են ապահովագրությամբ, մեծ ցանկություն ունեն «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։


Ի՞նչ կտա Ձեզ մասնակցությունն այս մրցույթին.

  • Կրթաթոշակ՝ տարեկան վարձավճարի 50%-ի չափով

  • ԼԻԳԱ Ինշուրանսի տարբեր բաժիններում ստաժավորում անցնելու հնարավորություն /մինիմալ շաբաթական 20 ժամ/:
  • Հնարավորություն ծանոթանալու ԼԻԳԱ Ինշուրանսի կորպորատիվ մշակույթին՝ հետագայում դրա մի մասը կազմելու հեռանկարով
  • Աշխատանքային փորձի ձեռքբերում
  • Հնարավորություն կողք-կողքի աշխատելու Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերության պրոֆեսիոնալների հետ և ձեռք բերելու պրակտիկ փորձ


Ինչպե՞ս ներկայացնել կրթաթոշակ ստանալու դիմում-հայտ

Դիմում-հայտը պետք է ներառի՝

  • Դիմորդի ռեզյումեն
  • Մոտիվացիոն նամակը (հակիրճ նկարագրելով՝ ինչո՞ւ եք որոշել մասնակցել մրցույթին և ի՞նչու հենց Դուք պետք է ստանաք կրթաթոշակը, ի՞նչպիսի ներդրում կարող եք ունենալ ԼԻԳԱ Ինշուրանս ընկերությունում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան և այլն):
  • ՄՕԳ
  • Առաջադրանք՝ կամ շարադրություն /эссе/ (1 էջի սահմաններում /800 սիմվոլ/), կամ տեսահոլովակ (5-7 րոպե տևողությամբ), կամ շնորհանդես (մինչև 15 slide) տրված թեմաներից ցանկացածի շուրջ։


Թեմաներ.

  1. Նոր պրոդուկտի առաջարկ՝ ներառելով բացառիկ վաճառքի առաջարկի գաղափարը (Unique selling proposition)

  2. ՀՀ ապահովագրական շուկայում գործող ընկերությունների SWOT վերլուծություն
  3. Արհեստական ինտելեկտի կիրառումը ապահովագրական ընկերությունների ռիսկերի կառավարման գործընթացում
  4. Ապագայի ապահովագրական ընկերությունը
  5. Ապահովագրական ընկերության հաճախորդների համար Mobile հավելվածի առկայություն։ Առավելություններ և ռիսկեր
  6. CRM համակարգի օգտագործմամբ ապահովագրական ընկերության հաճախորդների սպասարկման առավելությունները
  7. Ազատ թեմա ապահովագրության մասին



Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել 1 փաստաթղթով

Լրացրե՛ք Ձեր տվյալները և կցե'ք դիմում-հայտը /ռեզյումեն, մոտիվացիոն նամակը, ՄՕԳ և առաջադրանքը նույն փաստաթղթում/:
* "Աշխատավարձի տիպ" դաշտում ընտրեք "Ֆիքսված" , "Աշխատավարձի չափ" դաշտում նշեք ձեր ուսման վարձի չափը:


Ընտրության փուլերը

  1. Դիմում-հայտերի դիտարկում

  2. Խմբային հարցազրույց
  3. Անհատական հարցազրույց /պրակտիկ առաջադրանքներ/թեստեր


Ոչ լիարժեք ներկայացված դիմումները չեն դիտարկվելու։

Մրցույթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 060 62-20-20 /ներքին հեռ. 1701 կամ 1720/: Եթե հեռախոսով խոսել չեք սիրում, ապա գրե՛ք Ձեր հարցը hr@liga.am հասցեին:

Եկե՛ք ծանոթանանք և բացահայտենք ձեր հնարավորությունները ԼԻԳԱ Ինշուրանսում....

Մենք սպասում ենք ձեզ։ ԴԻՄԵ՛Ք հենց հիմա։

Սեղմե՛ք ԴԻՄԵԼ