Արտասահման մեկնողների ապահովագրություն
Պատրաստվո՞ւմ եք ճանապարհորդել… Սպասվո՞ւմ է գործնական ճանապարհորդություն… Խնդրում ենք չմոռանալ ձևակերպել մեզ մոտ արտասահման մեկնողների համար նախատեսված ապահովագրությունը:
Ճանապարհորդության ընթացքում Ձեր ապահովագրական վկայագիրը երաշխավորում է, որ ցանկացած պահի, տնից հեռու Դուք կստանաք որակյալ բժշկական օգնություն` որքան էլ այն արժենա (մենք կհատուցենք այն):
Մեր սպասարկման ծառայության համակարգողներն արագ կկազմակերպեն այլ երկրում բժշկական ծառայությունների ստացման ամբողջ գործընթացը՝ Ձեզ ազատելով օգնություն ստանալու համար տասնյակներ անծանոթ ձևաթղթեր լրացնելու հոգսից:
Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին: Այս բաժնում Դուք կգտնեք ամեն ինչ ճանապարհորդության ապահովագրության մասին: Դուք կարող եք ձևակերպել վկայագիր, զանգահարելով մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով:
Ցանկանում ենք Ձեզ անմոռանալի ճանապարհորդություն և միայն հաճելի տպավորություններ: