Մինիմեդ
Առողջության ապահովագրություն բոլորի համար
Շատերը ցանկություն են հայտնում ունենալ առողջության ապահովագրություն՝ դա Հայաստանում ամենապահանջված ապահովագրության տեսակն է, սակայն մինչև վերջերս եզակի մարդիկ կարող էին իրենց թույլ տալ այդպիսի «ճոխություն»։ Մենք համոզված ենք, որ առողջությունը ճոխություն չէ, և յուրաքանչյուր ոք պետք է ունենա հնարավորություն ձեռք բերել ապահովագրական վկայագիր։ Հենց դրան էինք մենք ձգտում, երբ որոշեցինք մշակել լրիվ նոր պրոդուկտ՝ ՄԻՆԻՄԵԴ։ Այն թանկ չէ, նախատեսում է հատուցում վիրահատությունների դեպքում և հարմար է շատերի գրպանին։
Ո՞վ կարող է ապահովագրվել
ՄԻՆԻՄԵԴ ծրագրով կարող է ապահովագրվել ցանկացած անձ մինչև 65 տարեկան՝ պայմանագիրն առաջին անգամ կնքելու դեպքում։
Պայմանագրի վերակնքումը հնարավոր է մինչև 70 տարեկան։
Որքա՞ն արժե պայմանագիրը
Պայմանագրի արժեքը 1 տարվա համար կազմում է․
- ՄԻՆԻՄԵԴ ծրագրով - 10,000դրամ
- ՄԻՆԻՄԵԴ ՊԼՅՈՒՍ ծրագրով - 15,000դրամ
Ո՞րն է ՄԻՆԻՄԵԴ և ՄԻՆԻՄԵԴ ՊԼՅՈՒՍ ծրագրերի տարբերությունը
- ՄԻՆԻՄԵԴ ծրագրով առավելագույն հատուցումը կազմում է 250,000 դրամ
- ՄԻՆԻՄԵԴ ՊԼՅՈՒՍ ծրագրով առավելագույն հատուցումը կազմում է 500,000 դրամ
Հատուցման չափը հաշվարկված է Հայաստանի բուժհաստատությունների կողմից սահմանված շուկայական գների հիման վրա։ Հետևաբար դեպքերի մեծ մասում վիրահատության համար ծախսերը կհատուցվեն ամբողջությամբ։
Ի՞նչն է հատուցվում
Արդեն ԱՌԱՋԻՆ ՏԱՐՎԱ ընթացքում ՄԻՆԻՄԵԴ ծրագրով տրամադրվում է ծածկույթ առավել տարածված վիրահատական հիվանդությունների համար, որոնք որոշակի ժամանակ կարող են ընթանալ առանց ախտանիշների կամ առանձնապես չեն անհանգստացնում, և այդ կարծես թե առողջ մարդու մոտ արագ զարգանում է սուր վիճակ, որը պահանջում է շտապ վիրահատական միջամտություն։
- Ընդհանուր վիրաբուժություն
- սուր ապենդիցիտներ,
- օղակված ճողվածքներ,
- աղիստամոքսային օրգանների թափածակում,
- աղիների անանցանելիություններ,
- տարածուն պերիտոնիտ
- Սիրտ-անոթային
- վերին և ստորին վերջույթների երակների թրոմբոզներ
- վերին և ստորին վերջույթների զարկերակների թրոմբոզներ
- աորտայի անևրիզմայի շերտազատում կամ պատռվածք
- Նեյրովիրաբուժություն
- Գինեկոլոգիա
- Ուրոլոգիա
- Քիթ-կոկորդ-ականջ
- Ակնաբուժություն
- Վնասվածքաբանություն
Հիվանդությունների (որոնց գծով վիրահատական միջամտությունը հանդիսանում է ապահովագրական պատահար ապահովագրության առաջին իսկ տարվա ընթացքում) ամբողջական ցանկը կարող եք գտնել այստեղ:
Ապահովագրության ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐՎԱՆԻՑ սկսած ապահովագրական ծածկույթը ներառում է․
- Բազմաթիվ չարորակ հիվանդությունների (I ստադիայում) վիրահատական բուժում․
- Ձվարանի, արգանդի, շագանակագեղձի, ստամոքսի, աղիների, երիկամի, վահանագեղձի և այլ օրգանների
- Տարածված հիվանդությունների ստացիոնար բուժում․ Ինսուլտ, ինֆարկտ, թոքաբորբ, հեպատիտ Ա և այլ հիվանդություններ։
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սահմանափակումներ
Մենք միտք չունենք թաքցնելու մեր հաճախորդներից որևիցե բան և պարզ գրում ենք, թե ինչը չի հանդիսանում ապահովագրական պատահար։ Եվ մենք երբեք ոչինչ չենք գրում մանր տառերով․․․
Ուշադրություն դարձրեք, որ ՄԻՆԻՄԵԴ ծրագրում կիրառվել է սպասման ժամկետ։ Դա նշանակում է, որ պայմանագիրը սկսում է գործել կնքելուց հետո որոշակի ժամանակ անց։ Տվյալ դեպքում ռիսկերն ուժի մեջ են մտնում 90 օր հետո։ Հենց դա թույլ տվեց մեզ չպահանջել հաճախորդից անցնել թանկարժեք բուժզննում, սահմանել մատչելի գին, ինչպես նաև թույլ տվեց որոշակի լուրջ ռիսկեր ներառել պայամանագրում առաջին իսկ տարվանից։ Եվ ուշադրություն դարձրեք, որ պայմանագիրը վերակնքելու դեպքում ոչ մի սպասման ժամկետ չի կիրառվում։
Ի՞նչ փաստաթղթեր անհրաժեշտ չեն հատուցում ստանալու համար
- Մեզ պետք չեն փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Ձեզ նշանակվել է վիրահատական բուժում
- Մեզ պետք չեն փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Դուք վճարել եք վիրահատության համար
- Մեզ պետք չեն տեղեկանքներ, որ մինչև վիրահատության իրականացում Դուք եղել եք առողջ
Ուղղակի․
- ներկայացրեք էպիկրիզ կամ ամբուլատոր քարտի քաղվածք, որում նշված է, որ Ձեզ արել են վիրահատություն
- մեզ անհրաժեշտ է փաստաթուղթ, որտեղ նշված են անցկացված հետազոտությունների արդյունքները (մեր բժիշկ-փորձագետները կհուշեն, թե կոնկրետ որն է պետք)
- չմոռանաք Ձեր անձնագիրը
- վերցրեք Ձեզ հետ նաև ապահովագրության պայմանագիրը կամ հայտնեք պայմանագրի համարը։
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: