Անվանական կրթաթոշակ
«ԼԻԳԱ» անվանական կրթաթոշակ
Գիտելիքով զինված ուսանողին աջակցելը մեր ընկերության բիզնես-մշակույթի մաս է: Հայաստանում մեր գործունեության առաջին իսկ տարվանից ապահովագրություն ուսումնասիրող ուսանողներից լավագույններին մենք շնորհում ենք կրթաթոշակ:
Այս տարի ընտրված ուսանողները կստանան
-
տվյալ ուսումնական տարվա ընթացքում տվյալ ուսումնական տարվա վարձի 50%-ի չափով կրթաթոշակ
- հնարավորություն առաջնահերթության կարգով մասնակցելու Ընկերության կողմից իրականացվող տարբեր ուսումնական ծրագրերին
- ստաժավորում անցնելու նախընտրած բաժիններում
- ինչպես նաև առաջնահերթության կարգով մասնակցելու թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին
Ո՞վ կարող է ստանալ «ԼԻԳԱ» անվանական կրթաթոշակ
Կրթաթոշակին կարող են հավակնել պետական ԲՈՒՀ-երի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները, ովքեր հետաքրքրված են ապահովագրությամբ, մեծ ցանկություն ունեն «ԼԻԳԱ Ինշուրանս» ընկերությունում կառուցելու իրենց աշխատանքային կարիերան և զարգացնելու ապահովագրության ոլորտը Հայաստանում։
Ի՞նչ կտա Ձեզ մասնակցությունն այս մրցույթին.
-
Կրթաթոշակ՝ տարեկան վարձավճարի 50%-ի չափով
- ԼԻԳԱ Ինշուրանսի տարբեր բաժիններում ստաժավորում անցնելու հնարավորություն /մինիմալ շաբաթական 20 ժամ/:
- Հնարավորություն ծանոթանալու ԼԻԳԱ Ինշուրանսի կորպորատիվ մշակույթին՝ հետագայում դրա մի մասը կազմելու հեռանկարով
- Աշխատանքային փորձի ձեռքբերում
- Հնարավորություն կողք-կողքի աշխատելու Հայաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերության պրոֆեսիոնալների հետ և ձեռք բերելու պրակտիկ փորձ
Ինչպե՞ս ներկայացնել կրթաթոշակ ստանալու դիմում-հայտ
Դիմում-հայտը պետք է ներառի՝
- Դիմորդի ռեզյումեն
- Մոտիվացիոն նամակը (հակիրճ նկարագրելով՝ ինչո՞ւ եք որոշել մասնակցել մրցույթին և ի՞նչու հենց Դուք պետք է ստանաք կրթաթոշակը, ի՞նչպիսի ներդրում կարող եք ունենալ ԼԻԳԱ Ինշուրանս ընկերությունում, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան և այլն):
- Առաջադրանք՝ կամ շարադրություն /эссе/ (1 էջի սահմաններում /800 սիմվոլ/), կամ տեսահոլովակ (5-7 րոպե տևողությամբ), կամ շնորհանդես (մինչև 15 slide) տրված թեմաներից ցանկացածի շուրջ։
Թեմաներ.
- Նոր պրոդուկտի առաջարկ՝ ներառելով բացառիկ վաճառքի առաջարկի գաղափարը (Unique selling proposition)Ապահովագրական ընկերության հաճախորդների համար Mobile հավելվածի առկայություն։ Առավելություններ և ռիսկեր:
- Ուսումնասիրել պարտադիր բժշկական ապահովագրության նախագիծը և առաջարկել լրացնող կամավոր փաթեթներ՝ հիմնավորելով դրանց անհրաժեշտությունն աշխատողի և գործատուի համար։
- Առողջ ապրելակերպի խթանում ապահովագրության միջոցով․ «bonus-malus» մեխանիզմներ։
- Կորպորատիվ հաճախորդի սպասարկման լավագույն փորձը․ միջազգային օրինակներ և առաջարկներ Հայաստանի համար։
- Էլեկտրոավտոների ապահովագրության յուրահատկությունները՝ հիմնված միջազգային փորձի վրա։
- Ապագայի ապահովագրական գործակալի գործունեության և ապահովագրական խորհրդատու կարգավիճակը որպես բիզնես մոդել:
- Արհեստական բանականության կիրառումն ապահովագրության ոլորտում ռիսկերի գնահատման և կանխատեսման գործընթացում:
- Ապահովագրության դերը ժամանակակից տնտեսությունների կայուն զարգացման մեջ։
- Կատարել ՀՀ ապահովագրական շուկայում գործող ընկերությունների համեմատական վերլուծություն հետևյալ գործոններով /գործոններից մի քանիսով/՝ պրոդուկտներ, գին, սպասարկում, հուսալիություն, կայունություն, հեղինակություն, գտնվելու վայր, վաճառքի մեթոդ, գործարար իմիջ, ուժեղ կողմեր, թույլ կողմեր:
Դիմում-հայտն անհրաժեշտ է ներկայացնել 1 փաստաթղթով
Լրացրե՛ք Ձեր տվյալները և կցե'ք դիմում-հայտը /ռեզյումեն, մոտիվացիոն նամակը և առաջադրանքը նույն փաստաթղթում/:
* "Աշխատավարձի տիպ" դաշտում ընտրեք "Ֆիքսված" , "Աշխատավարձի չափ" դաշտում նշեք ձեր ուսման վարձի չափը:
Ընտրության փուլերը
-
Դիմում-հայտերի դիտարկում
- Խմբային հարցազրույց
- Անհատական հարցազրույց /պրակտիկ առաջադրանքներ/թեստեր
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 10․10․2025թ․
Ոչ լիարժեք ներկայացված դիմումները չեն դիտարկվելու։
Մրցույթի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 060 62-20-20 /ներքին հեռ. 1701 կամ 1720/: Եթե հեռախոսով խոսել չեք սիրում, ապա գրե՛ք Ձեր հարցը hr@liga.am հասցեին:
Եկե՛ք ծանոթանանք և բացահայտենք ձեր հնարավորությունները ԼԻԳԱ Ինշուրանսում....
Մենք սպասում ենք ձեզ։ Դիմե՛ք հենց հիմա։