Մենք Ձեր կողքին ենք
Ձեզ հետ ինչ-որ բան է պատահե՞լ. խուճապի մի՛ մատնվեք, մենք Ձեր կողքին ենք:
Առաջին հերթին զանգահարեք (012) 88-88-88 հեռախոսահամարով: Հեռախոսահամարն աշխատում է շուրջօրյա, և մեր աշխատակիցները Ձեզ կհուշեն՝ ինչ անել և ինչ պետք չէ անել:
Ապահովագրության էությունը հատուցում ստանալու մեջ է: Որպեսզի մենք հատուցենք Ձեզ պատճառված վնասը անհրաժեշտ է.
1) Ձեզ հետ տեղի ունեցածը արձանագրվի համապատասխան լիազոր մարմիններում
2) Դուք գրեք դիմում և մեզ ներկայացնեք փաստաթղթեր
Դրանից հետո Ձեզ վճարվում է հատուցում: Այդ ամբողջ գործընթացը կոչվում է հայտերի կարգավորում: Եթե դեպքը ճանաչվում է ապահովագրական, ապա ապահովագրական ընկերությունը՝ այսինքն մենք, հատուցում ենք Ձեր կրած վնասները (մեքենայի վերանորոգում, բժշկական խորհրդատվություն կամ բուժում և այլն):
Ձեր ապահովագրական վկայագրում նշված է ժամկետը, որի ընթացքում մենք պարտավոր ենք Ձեզ վճարել գումարը: Օրինակ՝ ԿԱՍԿՈ պայմանագրի դեպքում այն կազմում է 15 աշխատանքային օր: ԱՊՊԱ պայմանագրով նշված ժամկետները սահմանված են օրենքով և տարբերվում են որոշակի դեպքերում: Իհարկե, մենք անում ենք ամեն հնարավորը, որպեսզի Դուք ստանաք փոխհատուցում առավելագույնս արագ: Սակայն, որոշ դեպքերում դա մեզանից չէ կախված:
Մեր հաճախորդների համար սպասարկման հնարավորինս բարձր մակարդակ և հարմարավետություն ստեղծելու նպատակով մենք ապահովում ենք.
1. Որակ
Մեր աշխատողները պրոֆեսիոնալ են: Միայն անցյալ՝ 2023 թվականին, մենք վճարել ենք ավելի քան 10,2 միլիարդ դրամ հատուցում: Մեզ մոտ հատուցում ստացած մարդկանց 91 տոկոսը պատրաստ են խորհուրդ տալ իրենց ծանոթներին ապահովագրվել մեր ընկերությունում: Սակայն մենք մտադրված չենք կանգ առնել: Մենք ստեղծել ենք որակի բաժին, որն զբաղվում է մատուցվող ծառայությունների բարելավման հարցերով:
2. Արագություն
Մենք երաշխավորում ենք, որ մեր ընկերությունում Դուք կստանաք ամենաօպերատիվ սպասարկումը և հատուցում առավելագույնս կարճ ժամկետում: Բոլոր դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը Դուք ներկայացնում եք առցանց։ Դա հնարավոր է անել և կայքում կամ LIGA Mobile բջջային հավելված միջոցով։ LIGA Mobile բջջային հավելվածը տրամադրում է բազմաթիվ առավելություններ, օրինակ գրանցել ՃՏՊ 3 րոպեում, հետևել հայտային գործի ընթացքին։ Դրա համար անհրաժեշտ է գրանցվել և անցնել նույնականացում։
3. Թափանցելիություն
Մենք շատ բան գիտենք ապահովագրության մասին և մշակում ենք պրոդուկտները հաշվի առնելով Ձեր շահերը: Մենք ոչինչ չենք թաքցնում և բացահայտ նշում ենք, թե որ դեպքերում է Ձեր վկայագիրն ապահովում ծածկույթ, և որ դեպքերն են հանդիսանում բացառություն: Այդ ամբողջ տեղեկատվությունը ներկայացված է կայքի այն էջերում, որոնք Դուք դիտում եք վկայագիր ձեռք բերելուց առաջ: Թաքցնելու բացարձակ ոչինչ չունենք` մենք համարում ենք, որ Դուք իրավունք ունեք իմանալու, թե ինչ եք ձեռք բերում:
4. Հուսալիություն
Հայտերի կարգավորման գործընթացի ընթացքում Ձեզ սպասարկող աշխատակիցներն ունեն տհաճ իրավիճակում հայտնված մարդու հետ շփվելու մեծ փորձ: Նրանք գիտեն, թե ինչպես կարելի է օգնել սթրեսային իրավիճակում գտնվող հաճախորդին: Եվ առավել ևս, հստակ գիտեն, թե ինչ է անհրաժեշտ անել կոնկրետ դեպքում: Հավատացե՛ք, եթե տեղի է ունեցել Ձեր վկայագրով նախատեսված պատահար, պետք է սկզբից մեզ զանգահարել՝ ոչ ոք մեզանից լավ չի օգնի և չի տա ավելի լավ խորհուրդ:
Դուք հուսալի ձեռքերում եք: