liga insurance

Ուսուցման համակարգ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության գերակա նպատակներից է Հայաստանում ապահովագրական ոլորտի զարգացման խթանումը. այսօր ոլորտում մասնագիտական բարձր որակավորում ունեցող կադրերի սղությունն ակնհայտ է: Այդ է պատճառը, որ ընկերության աշխատակիցները պարբերաբար անցնում են հատուկ ադապտացիոն ուսուցում. Մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման համար ընկերությունում ստեղծված են բոլոր պայմանները:

Բացի այդ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդությանը: Ընկերությունը կարևորում է գրագետ, խոստումնալից երիտասարդներին աջակցելու և նրանց ապահովագրության ոլորտում ակտիվորեն ներգրավելու հիմնախնդիրները: Հայաստանում գործունեություն ծավալելու առաջին իսկ օրերից ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը սահմանել է անվանական կրթաթոշակ «ապահովագրական գործ» մասնագիտությունն ուսումնասիրող լավագույն ուսանողների համար:

Անընդհատ մեծանում է այն ԲՈՒՀ-երի ցանկը, որոնց լավագույն ուսանողները ստանում են անվանական կրթաթոշակը: Պարբերաբար անցակցվում են ռեֆերատների մրցույթներ: Ընդ որում մրցույթների հաղթողներից շատերն այսօր աշխատում են մեր ընկերությունում և նույնիսկ ղեկավարում են բաժիններ:

Այս կերպ ընկերությունը ոչ միայն ներդրում է կատարում կրթության մեջ, այլև աջակցում է գիտական մեծ ներուժ ունեցող երիտասարդ ուսանողներին, քաջալերում է նրանց` «ապահովագրական գործ» մասնագիտություն առավել խորը ուսումնասիրելու ձգտումը` դրանով իսկ պրակտիկայում ցուցաբերելով սոցիալական պատասխանատվություն: Նման մոտեցումն առանձնահատուկ կարևորվում է ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության կողմից և մշտապես լինելու է ուշադրության կենտրոնում, քանի որ կրթված երիտասարդությունը մեր պետության զարգացումը, մեր ազգի առաջընթացն ապահովող ամենակարևոր ներուժն է: