Ավտոապահովագրություն
Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Պատասխանատվության ապահովագրություն
Բանկային ռիսկերի ապահովագրություն
Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրություն
Ներբեռնվող փաստաթղթեր
Նույնիսկ ոչ մեծ ավտոպարկի սպասարկումը շատ դժվար է կանխատեսել՝ ավտոմեքենաների հետ վթարներ են պատահում, դրանք ջարդվում են, դրանք առևանգում են, դրանք մարդկանց են վնաս պատճառում: Կորպորատիվ ապահովագրությունը ընկերության ֆինանսական կայունության ապահովման և անկանխատեսելի ֆինանսական ծախսերի փոխհատուցման առավել արդյունավետ միջոցն է:
Իսկ ինչո՞ւ ԼԻԳԱ-ԲԻԶՆԵՍ «ԱՎՏՈ»:
- Յուրօրինակ համապարփակ առաջարկ է՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար:
- Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
- Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
- Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
- Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկը ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե:
- Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
- Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և կուտակած փորձի վրա ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:
- Հատուցման դիմումները ներկայացվում են առցանց անմիջապես ընկերության կայքում
Քանի որ մեր կորպորատիվ պրոդուկտները շատ ճկուն են, մենք կօգնենք Ձեզ ընտրել Ձեր ընկերության համար ամենահարմար տարբերակը: Ուղղակի զանգահարեք կամ գրեք մեզ.