liga insurance

Ապահովագրական գործակալներ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Ապահովագրական գործակալի աշխատանքը Հայաստանում համեմատաբար նոր տիպի աշխատանք է:

Կարճ ժամանակահատված է, ինչ ապահովագրական գործակալներն ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում, սակայն շատերն են հասցրել սիրել այդ աշխատանքը, հարստանալ դրա շնորհիվ և պատրաստ են խորացնել իրենց գիտելիքները, հմտանալ և ավելի մեծ նպատակների հասնել այդ աշխատանքի շնորհիվ:

Իսկ ի՞նչ է պետք գործակալ դառնալու համար:

Իրականում ամեն ինչ շատ պարզ է. եթե Դուք ունեք համոզելու, բանակցություններ վարելու ունակություն, շփվող եք, նախաձեռնող և համառ, ապա ապահովագրական գործակալի աշխատանքն ամենայն հավանականությամբ կհամապատասխանի Ձեզ: Ապահովագրական գործակալն ինքն է որոշում, թե երբ և ինչքան աշխատի. ճկուն աշխատանքային գրաֆիկ և անսահմանափակ եկամուտ ստանալու հնարավորություն: Այս աշխատանքի շնորհիվ նա ոչ միայն կբարելավի իր ֆինանսական վիճակը, կընդլայնի իր անձնական և գործնական կապերի շրջանակն, այլև ժամանակի ընթացքում կարող է դառնալ նաև ընկերության հաստիքային աշխատող:

Յուրաքանչյուր գործակալի հաջողություններն ու ձեռքբերումները կարևոր են մեզ համար, չէ՞ որ դրանք նաև ընկերության հաջողություններն են և մենք պատրաստ ենք աջակցել նրանց, ում հետաքրքիր է ապահովագրությունը, ովքեր ցանկություն ունեն իրենց ուժերը փորձել, ինչու չէ մասնագիտանալ այս հեռանկարային ոլորտում, ովքեր ունեն համարձակ ձեռնարկումներ և պատրաստ են դրանք իրագործել մեզ հետ միասին: Գործակալն ընկերության դեմքն է, նրա պաշտոնական ներկայացուցիչը, հետևաբար նրա մասնագիտական պատրաստվածությունը, հաճախորդներին որակյալ սպասարկելու և նրանց աշխատանքային/վաճառքների ակտիվությունը պահպանելու հիմնահարցերը մշտապես մեր ուշադրության կենտրոնում են:

Մենք ունենք մշակված ուսուցման և վերապատրաստման համակարգ: Ընկերության լավագույն մասնագետների կողմից մշակված և մեր մտածելակերպին, ապահովագրական շուկայի առանձնահատկություններին ու պայմաններին ադապտացված ուսուցման տարբեր ծրագրերի հիման վրա պարբերաբար անցկացվող դասընթացները հնարավորություն են տալիս մեր գործակալներին մշտապես լինել տեղեկացված և մրցունակ:

Մեզ համար այսօր կարևոր է, որ գործակալը կարողանա ոչ միայն վաճառել ընկերության կամավոր ապահովագրական պրոդուկտները, այլ նաև լինի իր հաճախորդի ապահովագրական խորհրդականը: