Ընդհանուր տեղեկություններ
ԱՊՊԱ
ԿԱՍԿՈ
Մի պահ պատկերացրեք, որ Ձեր գրպանում կա ավելորդ 9.2 միլիոն դրամ: Հենց մինչև այդ սահմանը մենք կարող ենք ավելացնել Ձեր պատասխանատվությունը ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահավագրության (ԱՊԿԱ) վկայագրով:
Համաձայնվեք, մեծ քաղաքի ճանապարհները այնքան անկանխատեսելի են, որ նույնիսկ փորձառու վարորդները հայտնվում են տհաճ իրավիճակներում: ԱՊՊԱ վկայագիրն էլ հաճախ չի կարողանում ծածկել պատճառած վնասը: Ձեզ պե՞տք են ավելորդ ծախսեր:
Ձեռք բերելով ԱՊԿԱ՝ Դուք պաշտպանվում եք ամենախոշոր ծախսերից, որ կարող են առաջանալ վթարի արդյունքում, ստանում եք վստահություն ճանապարհներին և ազատում Ձեզ ավելորդ անհանգստությունից: Ձեզ պետք չէ շարունակել դիմել չարդարացված ռիսկի. եկել է ժամանակը կնքել ԱՊԿԱ պայմանագիր:
Ուզու՞մ եք իմանալ ավելին: Այս բաժնում Դուք կգտնեք ամեն ինչ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության կամավոր ապահովագրության մասին:
Եթե Դուք ունեք հարցեր, զանգահարեք մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով կամ պարզապես այցելեք մոտակա գրասենյակ: