liga insurance

ԱՊՊԱ հատուցման հայտ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

ԱՊՊԱ հատուցման դիմում

Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու դիմում

Եթե պատահարը գրանցված է բջջային հավելվածով, ապա հայտային դիմում գրանցելու կարիք չկա: Այն գրանցվել է ինքնաշխատ։

Պատահարի վայրում լրացվե՞լ է Համաձայնեցված Հայտարարագրի ձևաթուղթ

Դիմումը լրացնող անձի տվյալները

Կցե՛ք դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերը (տեխանձնագիր, համաձայնեցված հայտարարագիր, պատահարի լուսանկարներ և վնասված դետալների լուսանկարներ (առկայության դեպքում) և այլն)

    Հայտարարագիր

    1. Տեղեկացված եմ, որ ԱՊՊԱ հատուցման գործընթացի հետ կապված բոլոր ծանուցումներն ուղարկվելու են ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային փոստի հասցեին։2. Թույլատրում եմ Ապահովագրական ընկերությանը և Բյուրոյին միմյանց միջև կամ երրորդ անձանց հետ ցանկացած եղանակով և կրիչի վրա շրջանառել (ստանալ և տրամադրել) իմ վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, տեղեկություն, տեսանյութ, լուսանկար կամ այլ նյութ (ներառյալ՝ ապահովագրական կամ այլ գաղտնիք կազմող) այնքանով, որքանով դրանք ապահովագրական ընկերության/Բյուրոյի գնահատմամբ անհրաժեշտ են ապահովագրական հատուցման գործընթացը հավուր պատշաճի իրականացնելու, ինչպես նաև դրա հետ կապված որոշակի ստուգումներ իրականացնելու և հատուցման վճարմամբ պայմանավորված հետադարձ պահանջի իրավունքն արդյունավետ իրականացնելու համար։ Մասնավորապես, սույնով խնդրում եմ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին սույն պատահարի շրջանակներում քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելու դեպքում համապատասխան որոշումը և (առկայության դեպքում) դրա հիմքում ընկած փաստաթղթերը (դեպքի վայրի սխեմա, բացատրություններ, փորձագիտական եզրակացություն) տրամադրել սույն դիմումն ընդունած Ապահովագրական ընկերությանը կամ Բյուրոյին՝ վերջինների հետ համաձայնեցված եղանակով։3. Հավաստում եմ, որ սույն դիմումով ներկայացված տվյալները ճիշտ են, համապատասխանում են իրականությանը և գիտակցում եմ, որ կեղծ տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով կարող եմ ենթարկվել պատասխանատվության, սույն դիմումը կարող է մերժվել:4. Հավաստում եմ, որ ներկայացրել եմ վերոհիշյալ պատահարի հետ կապված հատուցում ստանալու համար բոլոր փաստաթղթերը և այլ փաստաթղթեր չունեմ ներկայացնելու և չեմ ներկայացնելու:5․ Համաձայն եմ, որ Ապահովագրողն օգտագործի մուտքագրված տվյալները՝ ծառայություններ մատուցելու նպատակով:

    Ներբեռնի՛ր LIGA Mobile հավելվածը և ստացի՛ր զեղչի պրոմոկոդ ապահովագրության բոլոր կամավոր տեսակների համար։

    Ներբեռնի՛ր հավելվածը հիմա

    application