liga insurance

Բնակելի գույք

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Գույքի ապահովագրություն

Գույքն ապահովագրված է վարկի մնացորդի չափով։

Ոչ պայմանական չհատուցվող գումար (յուրաքանչյուր և ցանկացած պատահարի համար)

Ապահովագրական գումարի 1% (նվազագույնը 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ)

Ապահովագրական պատահարներ

Ապահովագրված գույքի կորուստ/ոչնչացում և/կամ վնասում հետևյալ իրադարձությունների արդյունքում.

  1. Հրդեհ (այդ թվում՝ էլ. հոսանքի տատանման, լարման կտրուկ բարձրացման կամ կարճ միացման հետևանքով առաջացած հրդեհի արդյունքում գույքին պատճառված վնաս),
  2. Կայծակնահարություն (պայմանով, որ ապահովագրության օբյեկտների վրա առկա են կայծակնահարության հետքեր` նյութի հալում, դեֆորմացում, ծակում, գույնի փոխում և այլն), պայթյուն,
  3. Տարերային աղետներ (ուժգին քամի, տայֆուն, փոթորիկ, մրրիկ, ջրհեղեղ, հեղեղում, կարկուտ, տվյալ տեղանքին ոչ հատուկ մթնոլորտային տեղումներ, ապահովագրության օբյեկտի կայծակնահարություն, սողանք, փլվածք, սելավ, ձյան հուսին),
  4. Բախում և հարված (տրանսպորտային միջոցների վրաերթ և/կամ կենդանու հետ բախում, ապահովագրության օբյեկտի վրա ծառերի վայր ընկնելը, թռչող սարքերի, դրանց մասերի կամ բեռի և/կամ սառույցի/ձյան վայր ընկնելը),
  5. Վնասվածք ջրից (ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու կամ հրդեհամարման համակարգերի վթարի, ինչպես նաև ցածր ջերմաստիճանների ազդեցության արդյունքում նշված համակարգերի վնասման պատճառով ջրից վնասում, հարևան տարածքներից ջրի և այլ հեղուկների ներթափանցում),
  6. Երրորդ անձանց հակաօրինական գործողություններ, կոտրանքով գողություն (գողության փորձ), կողոպուտ, ավազակային հարձակում պայմանով, որ Ապահովադիրը անմիջապես դիմել է գողության, կողոպուտի և/կամ ավազակության փաստի կապակցությամբ հետաքննություն անցկացնելու պարտավորություն ունեցող մարմիններին և վերոնշյալ մարմինների կողմից այդ դիմումը ընդունվել է և կայացվել է որոշում՝ քրեական գործ հարուցելու մասին,
  7. Դիտավորյալ վնասներ երրորդ անձանց կողմից,
  8. Ապակիների վնասվածք/կոտրում,պայմանով, որ այն առաջացել է հրդեհի, պայթյունի, տարերային աղետների, երրորդ անձանց հակաօրինական գործողությունների կամ կայծակնահարության հետևանքով։

Ապահովագրության ենթակա չեն

  1. Խարխուլ շինությունները, որոնց ֆիզիկական մաշվածությունը կազմում է 70 և ավելի տոկոս,
  2. Տարերային աղետներ սպառնացող գոտում գտնվող օբյեկտները,
  3. Փայտից տները և շինությունները, ինքնակամ կառույցները,
  4. Վթարային վիճակում գտնվող, կապիտալ վերանորոգման կարիք ունեցող կամ քանդման ենթակա շենքերում գտնվող բնակարանները և շինությունները։

Պայմանագրի հատուկ դրույթ

Սույնով կողմերը համաձայնվում են, որ այն դեպքում, երբ Ապահովագրվող գույքը/օբյեկտը գրավ է դրված Ապահովադրի օգտին, մինչև Ապահովադրի կողմից գրավի պայմանագր/եր/ի դադարեցման մասին պատշաճ գրավոր տեղեկացնելը՝ սույն պայմանագրի համաձայն վճարվելիք ցանկացած հատուցումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, փոխանցվում է Ապահովադրի մոտ Շահառուի անունով բացված թիվ 1570036911000600 հաշվեհամարին և վճարման օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորության գումարի սահմաններում առաջնահերթության կարգով Ապահովադրի հայեցողությամբ ուղղվում է գրավով ապահովված պարտավորություն/ներ/ի կատարմանը՝ ներառյալ վաղաժամկետ կատարմանը կամ Ապահովագրվող գույքի/օբյեկտի վերանորոգմանը/վերականգնմանը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն Պայմանագրով Ապահովագրվող գույքի/օբյեկտի ապահովագրությունն իրականացվում է Ապահովադրի պահանջով՝ վերջինիս որպես գրավառուի ռիսկերը զսպելու նպատակով։

Պարտադիր պայմաններ

Պայմանագրի շրջանակներում պարտադիր պայմաններ են հանդիսանում՝

  1. Միջին հատուցման պայմանը`Գույքի ոչ ամբողջական արժեքով ապահովագրության դեպքում (Պայմանագրով ապահովագրված գույքի արժեքը գերազանցում է հայտարարագրված ապահովագրական գումարը), ապահովագրական հատուցումը Պայմանագրի շրջանակներում իրականացվում է միջին հատուցման պայմանի կիրառմամբ, ինչը նշանակում է, որ Ապահովագրողն իրավունք ունի ցանկացած վնաս կամ կորուստ հատուցել ապահովագրական գումարի և ապահովագրված գույքի ամբողջ արժեքի հարաբերությանը համամասնորեն:
  2. Ապահովագրության տարածքում էլեկտրասնուցման լարերի և սարքավորումների, դրանց մոնտաժման և գործարկման՝ հակահրդեհային և շինարարական պայմաններին համապատասխանելիության պայման։
  3. Ապահովագրության տարածքի վերանորոգման հետևանքով առաջացած ցանկացած վնասի հատուցման բացառման պայման։

Ապահովագրական պատահարի մասին տեղեկացման կարգ

Պայմանագրի գործողության ընթացքում տեղի ունեցած պատահարի մասին անհրաժեշտ է անհապաղ (ոչ ուշ քան 48 (քառասունութ) ժամվա ընթացքում) հայտնել Ապահովագրողին՝ զանգահարելով +(37412) 88-88-88 շուրջօրյա հեռախոսահամարով:

Պայմանագրի անբաժանելի մաս կազմող փաստաթղթեր

«Շինությունների, բնակարանների, տնային և այլ գույքի, գույքի սեփականատերերի (տնօրինողների) քաղաքացիական պատասխանատվության կամավոր ապահովագրության պայմաններ» (TC750-02-01, խմբագրություն 05)