Ընդհանուր տեղեկություններ
Եթե Ձեզ հետ ինչ-որ բան է պատահել, անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.
Քայլ 1
Լրացրեք հայտը այստեղ կամ զանգահարե՛ք (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով և փոխանցե՛ք հետևյալ տեղեկությունները.
- Անուն ազգանուն
- Պայմանագրի համար
- Գանգատը
- Կոնտակտային հեռախոսահամար
- Եթե ունեք նախընտրելի բուժհաստատություն, նշեք այն
Եթե իրավիճակը կրիտիկական է, անհապաղ զանգահարե՛ք շտապ օգնություն 1-03 հեռախոսահամարով: Դրանից հետո 24 ժամվա ընթացքում զանգահարե՛ք (012) 88 88 88 և ծանուցեք տեղի ունեցածի մասին` փոխանցելով վերոնշյալ տեղեկությունները:
Քայլ 2
Սպասեք և մեր բժիշկ-փորձագետը Ձեզ հետ կզանգահարի: Նրա հետ Դուք կկոորդինացնեք Ձեր գործողությունները՝ ուր գնալ, ում դիմել, ինչ փաստաթղթեր վերցնել և այլն:
Եթե այցելեք մեր ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն (ցանկը կարող եք տեսնել այստեղ), Ձեզ կլինի առավել հարմար, քանի որ․
- Այդ հաստատություններում մենք ունենք հատուկ կոորդինատորներ, որոնք կաջակցեն Ձեզ այցելության ընթացքում
- Դուք չեք վճարի պայմանագրով նախատեսված բժշկական ծառայությունների համար՝ բուժհաստատությունը հաշիվներն անմիջապես մեզ է ներկայացնում,
- Կարիք չի լինի հավաքել հատուցում ստանալու համար անհրաժեշտ բժշկական և վճարային փաստաթղթերը։
Եթե այցելեք այլ բուժհաստատություն, որի հետ մենք չունենք համագործակցության պայմանագիր, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի վճարել, վերցնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սքանավորել/նկարել և ներկայացնել հայտային դիմումն այստեղ՝ կցելով փաստաթղթերը։ Հայտային փաստաղթղթերը պետք է ներկայացնել բժշկական ծախսերը կատարելուց հետո առավելագույնը 45 օրվա ընթացքում:
Փաստաթղթերի ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք կոնտակտ կենտրոն (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով: