Բաժնետերեր
Բաժնետերեր

GRAWE Group GRAWE REINSURANCE LIMITED LLC-ի միջոցով
Հիմնադրվել է Ավստրիայում 1828 թվականին: Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է: Ընկերությունն ունի միջազգային կողմնորոշում, գործում է 14 երկրում, խմբի կազմի մեջ են մտնում Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում 20 դուստր ապահովագրական ընկերություններ, 3 բանկ և անշարժ գույքի ոլորտի ընկերություններ:
.

CQ Investment Group CQ Investment Group LLC-ի միջոցով
1991 թվականին Վիեննայում հիմնադրված CQ Investment Group ժամանակի ընթացքում ձևավորվել է որպես միջազգային ներդրումային խումբ, որը վստահություն է վայելում համաշխարհային առաջատար ֆինանսական հաստատությունների և մասնավոր ներդրողների շրջանում, այդ թվում՝ ավելի քան 80 ապահովագրական ընկերությունների։ Ցե-Կվադրատ Ներդրումային Խումբը միավորում է ակտիվների կառավարիչ հանդիսացող ինը անկախ ընկերություններ՝ գլխամասային գրասենյակներով Վիեննայում և Լոնդոնում, ինչպես նաև 21 երկրում ռազմավարական ներկայությամբ։
.
Ընկերության բաժնետեր են հանդիսանում GRAWE REINSURANCE LIMITED LLC՝ 75% բաժնեչափով և CQ Investment Group LLC՝ 25% բաժնեչափով։
Տեղեկատվություն բաժնետերերի համար
«ԼԻԳԱ Ինշուրանս» ՓԲԸ-ի բաժնետերերն ու ներդրողները իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 84-րդ հոդվածով սահմանված տեղեկատվությունը ստանալ գրավոր հարցման հիման վրա՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։
Գրավոր հարցումը կարող է ներկայացվել անձամբ կամ ուղարկվել փոստով «ԼԻԳԱ Ինշուրանս» ՓԲԸ-ի գլխավոր գրասենյակ՝ հետևյալ հասցեով․
Հյուսիսային պողոտա 1
Երևան 0001
Հայաստանի Հանրապետություն
Ընկերության նշանակալից մասնակիցների հետ ապահովագրության պայմանագրեր չեն կնքվել։