liga insurance

Բժշկական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր
Հատուցման դիմումՆերկայացնել փաստաթղթերԳրանցել բժշկական հայտ

Բժշկական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ

  • Անձնագիր
  • Ծննդյան վկայական
  • Հաշմանդամության կարգը հաստատող փաստաթուղթ
  • Հետազոտության նշանակման թերթիկ
  • Հետազոտության թերթիկ
  • Բժշկական տեղեկանք, որը պետք է լրացված լինի բժշկի կամ բուժհաստատության ձևաթղթի վրա և ստորագրված լինի բուժող բժշկի կողմից: Տեղեկանքում պետք է նշված լինի`

- Ապահովագրված անձի անունը, ազգանունը,

- Ապահովագրված անձի` դիմելու ամսաթիվը,

- կատարված և/կամ նշանակված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները,

- վերջնական ախտորոշումը,

- նշանակված բուժումը (դեղերի ցանկը` ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը):

  • Էպիկրիզ (քաղվածք հիվանդության պատմությունից): Էպիկրիզը, որը պետք է ստորագրված լինի բուժող բժշկի կողմից և կնքված լինի բուժհաստատության կնիքով: Էպիկրիզում պետք է նշված լինի`

- Ապահովագրված անձի անունը, ազգանունը,

- Ապահովագրված անձի` դիմելու և դուրսգրման ամսաթիվը,

- կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունները,

- վերջնական ախտորոշումը,

- նշանակված բուժումը (դեղերի ցանկը` ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)

  • Դեղորայքի նշանակման թերթիկ (ախտորոշման առկայությունը պարտադիր է), որում պետք է նշված լինի`

- դեղերի ցանկը` ներառյալ դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը

  • Փոխանակման քարտ
  • Ատամնաբուժության դեպքում.

- տեղեկանք, որտեղ պետք է նշված լինեն կատարված բժշկական գործողությունները

  • Վճարումը հավաստող ֆինանսական փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն, հաշիվ-ապրանքագիր, դրամ-արկղային մուտքի օրդերի անդորրագիր)

Բժշկական հատուցման դիմումը ներկայացվում է առցանց այստեղ։ Դիմումին կցվում են նաև բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Հայտային փաստաղթղթերը պետք է ներկայացնել Ապահովագրողին բժշկական ծախսերը կատարելուց հետո առավելագույնը 45 օրվա ընթացքում: Ապահովագրողի կողմից պահանջված լրացուցիչ փաստաթղթերը ներկայացվում են առցանց այստեղ։

Սուր հիվանդության կապակցությամբ նշանակված դեղորայքի ձեռքբերման կտրոնները կարող են ունենալ ոչ ավելի քան 5 օրվա վաղեմություն` նշանակման ամսաթվից հաշված:

Հայտի հետ կապված ընթացիկ հարցերի համար կարող եք աշխատանքային ժամերին (Երկ-Ուրբ, 9։00 – 18։00) զանագահարել Անձնական հայտերի կարգավորման կենտրոն 060 622222 հեռախոսահամարով: