ՃՏՊ
Գյուղատնտեսություն
ՁԵՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՏՊ ԴԵՊՔՈՒՄ
ՃՏՊ-ի վայրում գործողությունների կարգը սահմանված է Հայաստանի ավտոապահովագրողների Բյուրոյի կանոններով, որովհետև ըստ օրենսդրության, բոլոր ավտոսեփականատերերը պետք է ունենան ԱՊՊԱ պայմանագիր: Գործողությունների ստանդարտ կարգը հետևյալն է.
 
- Անմիջապես կանգնեցրեք ավտոմեքենան և միացրեք վթարային լուսային ազդանշանը:
 - Զանգահարեք ճանապարհային ոստիկանություն
 - Մի՛ տեղաշարժեք ավտոմեքենան և ոչինչ ձեռք մի տվեք պատահարի վայրում (վթարի հետ կապված առարկաները) մինչև ճանապարհային ոստիկանության, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ապահովագրական ընկերության աշխատակցի ներկայացուցչի ժամանումը
 - Տուժածներին Ձեր ավտոմեքենայով հիվանդանոց փոխադրելու անհրաժեշտության դեպքում նախապես՝ վկաների ներկայությամբ, լուսանկարեք վթարի պատկերը՝ ավտոմեքենաների փոխադարձ դիրքը, վնասվածքները, հետքերը և պատահարի հետ կապված մյուս առարկաները
 - Պատահարը տեղի ունենալուց հետո ոչ ուշ քան 40 րոպեի ընթացքում զանգահարեք (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով և ծանուցեք պատահարի մասին, պատասխանելով մեր աշխատակցի հարցերին
 - Անհրաժեշտ է կատարել ապահովագրական ընկերության ներկայացուցչի հրահանգները
 
ԱՊՊԱ-ի մասին օրենքի համաձայն ՃՏՊ տեղի ունենալուց հետո 3 ամսվա ընթացքում անհրաժեշտ է լրացնել ԱՊՊԱ հատուցման դիմումը և ներկայացնել փաստաթղթերի պահանջված ցանկը: Բոլոր հնարավոր տարբերակները ներկայացված են ստորև.
ՃՏՊ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ
Պարզեցված կարգը ընտրելու դեպքում կարելի է չսպասել ապահովագրական ընկերության և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների ժամանմանը պատահարի վայր: Սակայն տվյալ կարգով կարելի է առաջնորդվել, եթե ՃՏՊ-ն համապատասխանում է հետևյալ պահանջներին.
- ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոմեքենա, առնվազն մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
 - ՃՏՊ-ի դեպքում վնաս է պատճառվել միայն այդ երկու ավտոմեքենաներին,
 - Վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման միակ մեղավորն ինքն է և առկա է փոխադարձ համաձայնություն դրա վերաբերյալ,
 - Տուժողի կողմից վնաս պատճառողից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 200,000 դրամ
 - Բջջային հավելվածով պատահարը ձևակերպելու դեպքում Երևանում վնասի հատուցման առավելագույն չափը կազմում է 400,000 դրամ, իսկ Երևանից դուրս տեղի ունեցած պատահարների դեպքում՝ 200,000 դրամ։
 
ՃՏՊ ՎԱՅՐՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ՏԱՐԲԵՐԱԿ
Ստանդարտ ընթացակարգը կիրառվում է, եթե․
- Մեղավոր կողմը պարզ չէ
 - Պատճառված վնասը գերազանցում է պարզեցված տարբերակով նախատեսված հատուցման առավելագույն գումարը
 - Վնասվել է ավելի քան 2 ավտոմեքենա
 - Ավտոմեքենաներից բացի վնասվել է նաև այլ գույք
 - Վնաս է պատճառվել որևէ անձի առողջությանը կամ կյանքին։
 
Մանրամասն գործողությունները պատահարի վայրում կարող եք բեռնել՝ սեղմելով <ՃՏՊ ուղեցույց>:
ԿԱՐԵՎՈՐ Է.
- ԱՊՊԱ համակարգում տուժողները ստանում են ապահովագրական հատուցում ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությունից:
 - Եթե վարորդը հնարավորություն չունի պատահարը ձևակերպելու իր հեռախոսի կիրառմամվ՝ հավելվածի միջոցով․ ապա անհրաժեշտ է մեքենայում ունենալ Համաձայնեցված հայտարարագրի ձևաթուղթը։ Այն հնարավոր է վերցնել նաև մեր ընկերության ցանկացած գրասենյակից կամ գործակալից:
 - Չմոռանաք, որ ստորագրված համաձայնեցված հայտարարագիրը և լուսանկարների ֆայլերը պետք է փոխանցել տուժող վարորդին, իսկ նա իր հերթին պետք է 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնի առցանց դիմում և լուսանկարները կցի այդ դիմումին: Մենք նախատեսել ենք ՃՏՊ-ի վայրում նկարահանած տեսանյութերի ֆայլերը փոխանցելու տեխնիկական միջոցներ առցանց դիմումը լրացնելու էջում
 - բջջային հավելվածով պատահարը ձևակերպելու դեպքում հատուցման դիմումն ինքնաշխատ է ներկայացվում ապահովագրական ընկերություն, այսինքն Դուք ազատվում եք դիմում լրացնելու անհրաժեշտությունից։
 
ԱՊՊԱ-ի գծով հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
Ֆիզիկական անձի համար․
- Անձնագիր
 - Տեխ. անձնագիր
 - Վարորդի վարորդական վկայական
 - ՃՈ արձանագրություն (եթե առկա է)
 - Լիազորագիր (տրված սեփականատիրոջ կողմից)
 - Սեփականատիրոջ անձնագրի պատճեն
 
Իրավաբանական անձի համար․
- Դիմումատուի անձնագիր
 - Վարորդի վարորդական վկայական
 - Տեխ. անձնագիր
 - Տեխ. անձնագրի ներդիր (եթե շահագործվում է այլ համարանիշով կամ որպես տաքսի)
 - Պետ. ռեգիստրի վկայական
 - ՀՎՀՀ
 - Լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
 - Ղեկավարի անձնագրի պատճեն
 - ՃՈ արձանագրություն (եթե առկա է)
 
Նախարարության աշխատակազմի համար․
- Դիմումատուի անձնագիր
 - Վարորդի վարորդական վկայական
 - Տեխանձնագիր
 - Լիազորագիր (տրված Աշխատակազմի ղեկավարի կողմից)
 - ՃՈ արձանագրություն (եթե առկա է)
 
Ոչ առևտրային կազմակերպության (կամ բանկի), որոնք չունեն պետ. ռեգիստրի վկայական․
- Դիմումատուի անձնագիր
 - Լիազորագիր (տրված ղեկավարի կողմից)
 - Ղեկավարի անձնագրի պատճեն
 - Տեխ. անձնագիր
 - Տեխ. անձնագրի ներդիր (առկայության դեպքում)
 - Վարորդի վարորդական վկայական
 - Գրանցման վկայական (լիցենզիա)
 - ՃՈ արձանագրություն (եթե առկա է)
 
Նշված բոլոր փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացնելուց հետո դիմումը համարվում է ընդունված և սկսվում է հատուցման օրերի հաշվարկը
ԱՊՊԱ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՅԼ ԼՐԱՑՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐ․
- Գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում
 - Գույքի առանձնացված գնահատում իրականացնելու վերաբերյալ դիմում
 - Անձնական վնասների մասով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում
 - Ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու դիմում
 - Ապահովագրական հատուցման գործընթացը դադարեցնելու վերաբերյալ ծանուցում
 - Լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում
 - Կրկնակի փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ դիմում
 - Կրկնակի (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնելու պահանջի վերաբերյալ ներկայացված դիմումին ընթացք չտալու վերաբերյալ դիմում
 - Գույքի վերանորոգման տարբերակ ընտրելու մասին դիմում
 - Հայտարարություն տեղեկատվության ճշգրտման վերաբերյալ
 - Ապահովագրական պատմությունը և/կամ բոնուս-մալուս դասի հաշվարկը բողոքարկելու վերաբերյալ դիմում
 - Ապահովագրական պատմության վերանայման վերաբերյալ դիմում
 
Թվարկված դիմումների առցանց տարբերակները կարող եք լրացնել <ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ> էջում
ԿԱՍԿՈ-ի գծով հատուցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
ՃՏՊ տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում լրացրեք ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցում ստանալու դիմում առցանց՝ դիմումին կցելով փաստաթղթերի հետևյալ ցանկը.
- Անձնագիր
 - ԿԱՍԿՈ պայմանագիր
 - Եթե դիմում է ոչ սեփականատերը՝ լիազորագիր՝ ֆիզիկական անձանց դեպքում հաստատված նոտարով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գլխավոր տնօրենի ստորագրությամբ և կազմակերպության կնիքով
 - Արձանագրության և որոշման պատճենները կամ վարչական իրավախախտման սահմանումը
 - Պետական գրանցման վկայականը
 - ՃՏՊ-ի ժամանակ մեքենան վարողի վարորդական վկայականը:
 
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով: