Հակաիրավական գործողություններ
Ընդհանուր տեղեկություններԲժշկական հաստատությունների ցանկՀիվանդությունների դասակարգիչԲժշկական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ
Գյուղատնտեսություն
Ներբեռնվող փաստաթղթեր
Գործողություններ երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում
- Անհրաժեշտ է դիմել ոստիկանություն:
 - Ոստիկանության աշխատակիցը պետք է մոտենա դեպքի վայր զննման ակտ կազմելու (ծայրահեղ դեպքում արձանագրություն) համար:
 - Ինչպես նաև անհրաժեշտ է դիմում ներկայացնել տարածքային ոստիկանական բածանմունք՝ քրեական գործ հարուցելու դիմում ներկայացնելու համար: Առձեռն պետք է ստանաք թերթիկ տեղեկանք:
 - Դիմումի մեջ ոչ մի դեպքում մի նշեք, որ հրաժարվում եք որևէ մեկի նկատմամբ Ձեր նյութական պահանջից, որ վնասը Ձեր համար էական չէ, և Դուք դիմել եք միայն տեղեկանքի համար: Նմանատիպ ձևակերպումը ապահովագրական ընկերությանը զրկում է վնասի փոխհատուցման պահանջի իրավունքից և կարող է հիմք հանդիսանալ հայցի մերժման:
 - Զանգահարեք ընկերության միասնական հերթապահական կենտրոն (012) 88 88 88
 - Պահպանեք մեքենան վնասված վիճակում մինչ մեր մասնագետի զննումը:
 - Դեպքի տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է լրացնել ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցում ստանալու դիմում առցանց՝ դիմումին կցելով փաստաթղթերի հետևյալ ցանկը.
 - Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
 - ԿԱՍԿՈ պայմանագիր:
 
Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատերը.
- Սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու համար լիազորագիր` ֆիզիկական անձանց համար հաստատված նոտարով, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով: Եթե ՏՄ պատկանում է իրավաբանական անձի` ՏՄ վարելու լիազորագիր կամ երթուղային թերթիկ:
 - ՏՄ պետական գրանցման վկայականը (գրանցման վկայական):
 - Եթե ՏՄ գնվել է լիզինգով` լիզինգային պայմանագիրը, իսկ վարկով ձեռք բերված լինելու դեպքում` վարկային պայմանագիրը:
 - Թերթիկ-արձանագրություն ոստիկանությունից:
 - Քրեական գործ հարուցելու վերաբերյալ մերժման կամ հարուցման մասին արձանագրություն:
 - Բանկային ռեկվիզիտները փոխհատուցման փոխանցման համար:
 
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88: