liga insurance

Տարերային աղետ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Ավտո

Ներբեռնվող փաստաթղթեր
ԼՐԱՑՆԵԼ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԻՄՈՒՄ

Քայլ 1

  • Բնական աղետների դեպքում Դուք պետք է ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները վնասի նվազեցման համար:
  • Անհապաղ, այն նույն պահին, երբ հայտնի է դառնում տեղի ունեցած դեպքի մասին, դիմեք ՆԳԲ (կամ տեղական ինքնակառավարման մարմին, մարզպետարան և այլն), կամ դիմեք ոստիկանություն:
  • Զանգահարեք ընկերության շուրջօրյա զանգերի սպասարկման կենտրոն (012) 88 88 88:
  • Պահպանեք մեքենան վնասված վիճակում մինչ մեր մասնագետի զննումը:

Քայլ 2

  • Դեպքի տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է լրացնել ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցում ստանալու դիմում առցանց՝ դիմումին կցելով փաստաթղթերի հետևյալ ցանկը..
  • Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
  • ԿԱՍԿՈ պայմանագիրը:
  • Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատերը`
  • Լիազորագիր սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու համար` ֆիզիկական անձանց համար հաստատված նոտարով, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով: Եթե ՏՄ պատկանում է իրավաբանական անձի, ուրեմն ՏՄ վարելու լիազորագիր կամ ուղեգիր:
  • Պետական գրանցման վկայականը:
  • Եթե ՏՄ գնվել է լիզինգով կամ վարկով, համապատասխանաբար լիզինգային կամ վարկային պայմանագիրը:
  • ՆԳԲ–ի եզրակացությունը
  • Բանկային ռեկվիզիտները փոխհատուցման փոխանցման համար:

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88: