Հրդեհ
Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ընդհանուր տեղեկություններԲժշկական հաստատությունների ցանկՀիվանդությունների դասակարգիչԲժշկական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ
Գյուղատնտեսություն
Ներբեռնվող փաստաթղթեր
Քայլ 1
- Անհապաղ, հենց որ հայտնի է դառնում տեղի ունեցած դեպքի մասին, զանգահարեք ոստիկանություն և հրշեջ ծառայություն:
- Ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները վնասի նվազեցման և տրանսպորտային միջոցը փրկելու համար:
- Հրշեջ ծառայությունում Դուք պետք է ստանաք արձանագրություն և հրդեհատեխնիկական ակտ:
- Զանգահարեք ընկերության միասնական հերթապահական կենտրոն (012) 88 88 88:
- Պահպանեք մեքենան վնասված վիճակում մինչ մեր մասնագետի զննումը:
Քայլ 2
- Դեպքի տեղի ունենալուց հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է լրացնել ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցում ստանալու դիմում առցանց՝ դիմումին կցելով փաստաթղթերի հետևյալ ցանկը.
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):
- ԿԱՍԿՈ պայմանագիր:
- Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատեր:
- Սեփականատիրոջ իրավունքները ապահովագրական ընկերությունում ներկայացնելու համար լիազորագիր` Ֆիզիկական անձանց դեպքում հաստատված նոտարով, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով: Եթե ՏՄ պատկանում է իրավաբանական անձի` ՏՄ վարելու լիազորագիր կամ երթուղային թերթիկ:
- ՏՄ պետական գրանցման վկայականը:
- Եթե ՏՄ գնվել է լիզինգով` լիզինգային պայմանագիրը, իսկ վարկով ձեռք բերված լինելու դեպքում` վարկային պայմանագիրը:
- Տեխզննման կտրոնը:
- Թերթիկ-տեղեկագիր ոստիկանությունից:
- Ապահովագրական Ընկերություն առաջին անգամ դիմելուց հետո կազմված Հրշեջ ծառայության արձանագրությունը կամ տեղեկանք:
- Բանկային ռեկվիզիտները փոխհատուցման փոխանցման համար
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կենտրոն (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով: