Առևանգում
Ընդհանուր տեղեկություններԲժշկական հաստատությունների ցանկՀիվանդությունների դասակարգիչԲժշկական հատուցում ստանալու համար փաստաթղթերի ցանկ
Գյուղատնտեսություն
Ներբեռնվող փաստաթղթեր
Քայլ 1
- Անհապաղ, երբ հայտնի դարձավ ավտոտրանսպորտային միջոցի առևանգման մասին, այդ մասին հայտնել ոստիկանությանը:
 - Դուք պետք է դիմում ներկայացնեք տարածքային ոստիկանական բաժանմունք քրեական գործ հարուցելու խնդրանքով:
 - Եթե մեքենան զինված է հսկման և հայտնաբերման համակարգով, անհապաղ ակտիվացրեք նշված համակարգը և/կամ տեղեկացրեք նշված համակարգը սպասարկող կազմակերպությանը:
 - Անմիջապես զանգահարեք մեզ (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով:
 
Քայլ 2
- Տրանսպորտային միջոցի առևանգման պահից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է լրացնել ԿԱՍԿՈ ապահովագրական հատուցում ստանալու դիմում առցանց՝ դիմումին կցելով փաստաթղթերի հետևյալ ցանկը
 - ՀՀ քաղաքացու անձնագիրը (կամ տեղեկանք այն մասին, որ անձնագիրը քաղաքացու մոտ չէ) կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ (այլ երկրի քաղաքացու անձնագիր, զինվորական գրքույկ, անչափահասների համար` ծննդյան վկայական):
 - ԿԱՍԿՈ պայմանագիր լուսապատճեն (պատճենը կընդունվի, եթե տրանսպորտային միջոցը վարկային գրավի տակ է):
 - Եթե դիմողը չի հանդիսանում սեփականատերը, ապա ֆիզիկական անձանց դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նոտարով հաստատված լիազորագիր, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով:
 - Եթե ապահովագրական փոխհատուցումը պետք է ստանա ոչ սեփականատերը, ուրեմն ֆիզիկական անձանց դեպքում աանհրաժեշտ է ներկայացնել նոտարով հաստատված լիազորագիր, իրավաբանական անձանց դեպքում` ՏՄ սեփականատեր ընկերության գլխավոր տնօրենի ստորագրությամբ և ընկերության կնիքով:
 - ՏՄ պետական գրանցման վկայականը (գրանցման վկայական), եթե ՏՄ-ը ձեռք է բերվել վարկով՝ ապա վարկային պայմանագիրը:
 - Առևանգման փաստը հաստատող թերթիկ-տեղեկագիր ոստիկանությունից:
 - Քրեական գործի հարուցման արձանագրության պատճեն:
 - ՏՄ պահուստային բանալիները, ակտիվ և ոչ ակտիվ անվտանգության համակարգերի փաստաթղթերը, ինչպես նաև հակաառևանգման մեխանիկական սարքերի բանալիները:
 
Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման կենտրոն (012) 88 88 88: