liga insurance

Ճամփորդություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

Եթե ճանապարհորդության ժամանակ Ձեզ հետ ինչ-որ բան է պատահել և Դուք ունեք բժշկական օգնության կարիք, ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

Տարբերակ 1

Զանգահարել «Գլոբալ Վոյաժեր Ասիստանս» շուրջօրյա բազմալեզու բժշկական աջակցության ծառայություն +7 (495) 775-09-99 հեռախոսահամարով կամ կապի այլ միջոցներով:

Հեռախոսազանգի ընթացքում անհրաժեշտ է տրամադրել ստորև տեղեկատվությունը․

  • Ապահովագրված անձի անունը, ազգանունը
  • Ապահովագրության պայմանագրի համար, վավերականության ժամկետը և տարածքը
  • Ինչպիսի օգնություն է անհրաժեշտ
  • Որտեղ է գտնվում ապահովագրված անձը և հետադարձ կապի կոնտակտային տվյալները


Աջակցող ընկերությունը կկազմակերպի պայմանագրով նախատեսված ծառայությունների տրամադրումը։


Միայն աջակցող ընկերության ժամանակին դիմելը կապահովի որակյալ բժշկական կամ այլ անհետաձգելի օգնություն առանց Ձեր կողմից որևէ վճարումներ կատարելու։

Եթե Դուք կապ չեք հաստատել Աջակցող ընկերության հետ, ապա պետք է դա անեք առաջին իսկ հնարավորության դեպքում և գործեք ծառայությունների տրամադրման ստորև Տարբերակ 2-ով:

Տարբերակ 2

Եթե Դուք ինքնուրույն եք կատարել ապահովագրական պատահարի հետ կապված ծախսերը, ապա անհրաժեշտ է մոտենալ Հյուսիսային պողոտա 1 հասցեում գտնվող անձնական ապահովագրության գծով հայտերի կարգավորման կենտրոն՝ հայտային դիմում ներկայացնելու համար․

1․ Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին պատահարի մասին հայտնելու դեպքում ՀՀ վերադառնալուց հետո 30 օրվա ընթացքում
2․ Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին պատահարի մասին չհայտնելու դեպքում ՀՀ վերադառնալուց հետո 5 օրվա ընթացքում


Հայտի դիտարկման համար ահրաժեշտ է ներկայացնել ճամփորդական անձնագիրը և հետևյալ փաստաթղթերի բնօրինակները․

  • Բժշկական տեղեկանք կամ էպիկրիզ (լրացված բժշկի կամ բժշկական հաստատության ձևաթղթի վրա և ստորագրված բուժող բժշկի կողմից), որտեղ պետք է նշված լինի ապահովագրված անձի անունը, ազգանունը, բժշկական օգնության դիմելու, դուրսգրման ամսաթիվը, կատարած լաբորատոր/գործիքային հետազոտությունները, նախնական ախտորոշումը, վերջնական ախտորոշումը, նշանակված բուժումը (դեղերի ցանկը, ներառյալ` դեղերի չափաբաժինը, ընդունման օրերի քանակը)
  • Բուժող բժշկի կողմից դուրսգրված դեղորայքների վճարման մասին դեղատների կտրոններ/հաշիվներ` կամ կցված դեղատոմսերով, կամ հաշվում/բժշկական հաշվետվությունում տվյալ դեղորայքների վերաբերյալ նշումներով,
  • Կատարված լաբորատոր և/կամ գործիքային հետազոտությունների պատասխանները: Ընդ որում` ատամնաբուժության դեպքում` ռենտգեն հետազոտության առկայությունը պարտադիր է,
  • Վճարումը հավաստող ֆինանսական փաստաթղթերը (ՀԴՄ կտրոն, հաշիվապրանքագիր, կից վճարման անդորրագիր, դրամարկղային մուտքի օրդերի անդորրագիր), ինչպես նաև մատուցված բժշկական և այլ ծառայությունների բացվածքը
  • Ապահովագրողի պահանջով այլ փաստաթղթեր, ինչպես օրինակ Դժբախտ պատահարի հետ կապված Ոստիկանության հաշվետվություն


Կարևոր է․

  • Մինչև 500 (հինգ հարյուր) պայմանական միավոր վնասների դեպքում ռուսերեն և անգլերեն լեզվով փաստաթղթերը կարող են ներկայացվել առանց թարգմանության,
  • ռուսերենից և անգլերենից տարբերվող այլ օտար լեզվով փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչի ստորագրությամբ և կնիքով հաստատված թարգմանության հետ միասին,
  • 500 (հինգ հարյուր) պայմանական միավորը գերազանզող վնասների դեպքում բոլոր փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել դրանց նոտարական հաստատումով թարգմանության հետ միասին

Թարգմանության նոտարական հաստատման համար նոտարի կողմից կարող է պահանջվել ապոստիլ (փաստաթղթերի միջազգային վավերացում), որը անհրաժեշտ է կատարել ճամփորդության երկրում։

Հաշվի առեք, որ վերոհիշյալ կետերից որևէ մեկի չկատարումը հիմք է Ձեր կողմից ներկայացված հատուցման հայտի մերժման համար:

Խորհուրդներ ճամփորդներին․

  • Ճանապարհորդները, որոնք օգտագործում են բժշկի կողմից նշանակված դեղորայք, պետք է ունենան բավարար քանակի դեղորայք ճանապարհորդության ժամանակահատվածի համար:
  • Ցանկալի է Ձեզ հետ ունենաք ախտորոշման տվյալները, բուժանյութի օգտագործման չափաբաժինը, գրություն տվյալ պահին այնպիսի առողջական խնդիրների մասին, որոնք կարող են պահանջել արտահերթ բժշկական միջամտություն/գործողություններ:
  • Եթե Դուք օգտագործում եք ակնոցներ կամ լինզաներ, վերցրեք Ձեր հետ լրացուցիչ զույգ, կամ Ձեր հետ ունեցեք դեղատոմսը:


Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք հայտերի կարգավորման միասնական կոնտակտ կենտրոն (012) 88 88 88: