liga insurance

Գույք

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Հատուցման դիմում

Գույքին պատճառված վնասի դեպքում գործողություններ.

1. Տեղեկացրեք տեղի ունեցածի մասին համապատասխան մարմիններ.

  • Հրդեհ՝ Արտակարգ իրավիճակների նախարարության Հրշեջ ծառայություն
  • Պայթյուն՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն
  • Ջրագծի, տաքացուցիչ և կոյուղային համակարգի վթար՝ Համատիրություն, ջրմուղկոյուղի
  • Հարևան շինությունների ջրի հոսքի դեպքում ՝ Համատիրություն
  • Տրանսպորտային միջոցների կողմից պատճառած վնաս՝ Ճանապարհային ոստիկանություն
  • ապահովագրական գույքի վրա ծառերի ընկնելու դեպքում՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն
  • Տարերային աղետ՝ Արտակարգ իրավիճակների նախարարություն, հիդրոմետ կենտրոն
  • Գողություն, կողոպուտ, կանխամտածված ոչնչացում (վնասում) այլ անձանց կողմից՝ Ոստիկանություն.

2. Նվազեցրեք վնասը: Ձեռնարկեք բոլոր հնարավոր միջոցները գույքի վվնասումը կանխելու կամ նվազեցնելու և գույքը փրկելու ուղղությամբ:

3. Փահպանեք պատահարի պատկերը: Խնդրում ենք, աշխատեք պահպանել վնասված գույքը այն տեսքում, որում այն հայտնվել է պատահարը տեղի ունենալու հետևանքով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Պատահարից հետո առաջին իսկ հնարավորության դեպքում անհրաժեշտ է զանգահարել Կոնտակտ կենտրոն (012) 88-88-88 հեռախոսահամարով՝ հայտնել պատահարի մասին։ Գույքին պատճառված վնասի հատուցման դիմումը ներկայացվում է առցանց։

ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր)

2. Ապահովագրական վկայագրի օրիգինալը

3. Փաստաթղթեր վկայող գույքի սեփականության վերաբերյալ՝ քաղաքապետարանից, մարզպետարանից, գյուղապետարանից

  • Գույքի անձնագիր, որում նշված է գույքի գտնվելու վայրը
  • Գույքի սեփականությունը հաստատող փաստաթուղթ

4. Եթե փաստաթղթերը ներկայացնում է ոչ սեփականատերը.

Բացի այս էջում ներկայացված փաստաթղթերից, դիմողը պետք է ունենա իր մոտ սեփականատիրոջ կողմից տրված նոտարով հաստատված լիազորագիր ապահովագրական հատուցումը ստանալու վերաբերյալ:

5. Պատահարը հաստատող փաստաթղթեր.

Հրդեհի դեպքում

  • Քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
  • Հրշեջ ծառայության կողմից արձանագրություն և հրդեհատեխնիկական ակտ դեպքի ամսաթվով, պատճառով:

Պայթյունի դեպքում

  • Քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում
  • Տեղեկանք դեպքի ամսաթվով, պատճառով և հանգամանքներով:

Գողության, երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողությունների դեպքում

  • Քրեական հանցագործության հարուցման կամ հարուցման մերժման վերաբերյալ որոշում, վնասված կամ կորցված գույքի վերաբերյալ նշումով:

Տարերային աղետների դեպքում

  • Հիդրոմետ կենտրոնի տեղեկանք:

Տրանսպորտային միջոցների կողմից պատճառած վնասի դեպքում

  • ՃՏՊ-ի մասին տեղեկանք՝ մեղավոր անձի վերաբերյալ նշումով

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք շուրջօրյա Կոնտակտ կենտրոն՝ (012) 88 88 88:

Գույքին պատճառված վնասների հատուցման դիմումն օնլայն լրացնելու համար սեղմեք այստեղ: