liga insurance

Առողջություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր
Հատուցման դիմումՆերկայացնել փաստաթղթերԳրանցել բժշկական հայտ

Եթե Ձեզ հետ ինչ-որ բան է պատահել, անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

Քայլ 1

Լրացրեք հայտը կայքի միջոցով կամ զանգահարե՛ք (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով և փոխանցե՛ք հետևյալ տեղեկությունները.

  • Անուն ազգանուն
  • Պայմանագրի համար
  • Գանգատը
  • Կոնտակտային հեռախոսահամար
  • Եթե ունեք նախընտրելի բուժհաստատություն, նշեք այն

Եթե իրավիճակը կրիտիկական է, անհապաղ զանգահարե՛ք շտապ օգնություն 1-03 հեռախոսահամարով: Դրանից հետո 24 ժամվա ընթացքում զանգահարե՛ք (012) 88 88 88 և ծանուցեք տեղի ունեցածի մասին` փոխանցելով վերոնշյալ տեղեկությունները:

Քայլ 2

Սպասեք և մեր բժիշկ-փորձագետը Ձեզ հետ կզանգահարի: Նրա հետ Դուք կկոորդինացնեք Ձեր գործողությունները՝ ուր գնալ, ում դիմել, ինչ փաստաթղթեր վերցնել և այլն:

Եթե այցելեք մեր ընկերության հետ համագործակցող բուժհաստատություն (ցանկը կարող եք ներբեռնել), Ձեզ կլինի առավել հարմար, քանի որ․

  • Այդ հաստատություններում մենք ունենք հատուկ կոորդինատորներ, որոնք կաջակցեն Ձեզ այցելության ընթացքում
  • Դուք չեք վճարի պայմանագրով նախատեսված բժշկական ծառայությունների համար՝ բուժհաստատությունը հաշիվներն անմիջապես մեզ է ներկայացնում,
  • Կարիք չի լինի հավաքել հատուցում ստանալու համար անհրաժեշտ բժշկական և վճարային փաստաթղթերը։

Եթե այցելեք այլ բուժհաստատություն, որի հետ մենք չունենք համագործակցության պայմանագիր, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի վճարել, վերցնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սքանավորել/նկարել և ներկայացնել հայտային դիմումն այստեղ՝ կցելով փաստաթղթերը։ Հայտային փաստաղթղթերը պետք է ներկայացնել բժշկական ծախսերը կատարելուց հետո առավելագույնը 45 օրվա ընթացքում:

Փաստաթղթերի ցանկը կարող եք բեռնել մեր էջում:

Ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար զանգահարեք կոնտակտ կենտրոն (012) 88 88 88 շուրջօրյա հեռախոսահամարով: