liga insurance

Ինչից է պաշտպանում պայմանագիրը

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Մենք ձգտում ենք մեր ապահովագրական պրոդուկտները դարձնել ամենահուսալին, այդ իսկ պատճառով մեր պայմանագրերը ներառում են առավելագույն քանակությամբ հնարավոր ռիսկեր, որոնցից էլ մենք Ձեզ պաշտպանում ենք:

Որ ծախսերն են հատուցվում այցելուին.

  • Բժշկական ծախսերը
  • Թարգմանչի ծախսերը
  • Բուժ-տրանսպորտային ծախսերը
  • Այցելուի որոնման, փրկարարական և վերականգնողական միջոցների ձեռնարկման հետ կապված ծախսերը
  • Անհետաձգելի ատամնաբուժական օգնության ծախսերը
  • Այցելուի ընտանիքի անդամի, բժիշկի կամ նրա կողմից մատնանշված այլ անձի ժամանման և վերադարձի ծախսերը
  • Հետմահու հայրենադարձման կամ Հայաստանում հուղարկավորման հետ կապված ծախսերը
  • Առանց խնամքի մնացած անչափահաս երեխաների վերադարձի ծախսերը

Որ ծախսերն են հատուցվում երրորդ անձանց.

  • Բժշկական ծախսերը
  • Հայաստանում հուղարկավորման հետ կապված ծախսերը
  • Գույքին պատճառված վնասների գծով ծախսերը
  • Այցելուի կողմից երրորդ անձանց կյանքը և գույքը փրկելու կամ պատահարի հետևանքով առաջացած վնասի չափը նվազեցնելու հետ կապված ծախսերը
  • Այցելուի մեղավորության հանգամանքները և պատճառները պարզելու նպատակով կատարված ծախսերը
  • Ապահովագրական պատահարների առնչությամբ դատական մարմիններում գործերի վարման հետ կապված ծախսերը
  • Եթե ավելի մանրամասն ուզում եք ծանոթանալ «Այցելու» պրոդուկտի հետ, կարող եք բեռնել լրացուցիչ աջ կողմում տեղադրված պայմանագրի պայմանները:

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա 012 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: