Պրոդուկտի լրիվ նկարագրություն
Դժվար պահին Դուք չեք զգա Ձեզ միայնակ օտար երկրում:
Պաշտպանում ենք Ձեր հյուրերին
«Այցելու» ապահովագրական ծրագիր՝ մատչելի ապահովագրություն օպտիմալ ապահովագրական ծածկույթով:
«Այցելու» պրոդուկտը նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Այն պաշտպանում է ժամանակավորապես ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող արտերկրի քաղաքացիների դրամական միջոցները՝ կապված այնպիսի չնախատեսված ծախսերի հետ, ինչպիսիք են բժշկական ծախսերը կամ երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությանը վերաբերող ծախսերը:
Ապահովագրված անձ կարող են հանդիսանալ ժամանակավոր ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող մինչև 65 տարեկան օտարերկրյա քաղաքացիները: Ծրագիրը նախատեսում է պայմանագրի կնքման պարզեցված տարբերակ:
Մեր առավելությունները
«Այցելու» ապահովագրական ծրագիրը ներառում է.
- Ապահովագրական ծրագրի շրջանակներում բոլոր անհրաժեշտ ծախսերի հատուցում
- Գործող պայմանագրի ժամանակահատվածում անփոփոխ ապահովագրավճար, մենք մեզ վրա ենք վերցնում բուժհաստատությունների կողմից մատուցվող բժշկական ծառայությունների գների բարձրացման ռիսկը
- Սեփական շուրջօրյա դիսպետչերային ծառայությունը թույլ է տալիս ապահովագրված անձանց ստանալ որակյալ բժշկական խորհրդատվություն: Կարող եք դիմել անհետաձգելի բժշկական օգնության համար օրվա ցանկացած ժամին` անկախ ապահովագրված անձի գտնվելու վայրից
- Մատուցվող ծառայության բարձր մակարդակ. համագործակցությունն առաջատար բժշկական կենտրոնների հետ թույլ է տալիս երաշխավորել ապահովագրված անձանց օպերատիվ և որակյալ բժշկական ծառայության մատուցում տարածքային լավագույն բուժհաստատություններում, որոնք ունեն որակավորված մասնագետներ, արդի բժշկական սարքավորումներ:
- Սովորաբար արտասահմանում գնած արտերկիր մեկնողների ապահովագրության վկայագիրը չի տրամադրում երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրություն:
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա 012 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: