liga insurance

Ընդհանուր տեղեկատվություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Ինչպե՞ս զերծ պահել օտարերկրյա հյուրերին Հայաստան և ԼՂՀ այցելելու ընթացքում առողջության հետ կապված խնդիրների հետևանքով առաջացած ծախսերից: Անհրաժեշտ է ընդամենը ձեռք բերել մեր ընկերության կողմից առաջարկվող «Այցելու» պրոդուկտը:

Այս պրոդուկտը նախատեսված է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար: Այն պաշտպանում է ժամանակավորապես ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին այնպիսի չնախատեսված ծախսերից, ինչպիսիք են բժշկական ծախսերը և երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվության գծով ծախսերը:

«Այցելու» պրոդուկտով կարող են ապահովագրել ՀՀ և ԼՂՀ տարածքում տարեկան առավելագույնը 3 ամիս ժամկետով գտնվող մինչև 65 տարեկան օտարերկրյա քաղաքացիները:

Ուզո՞ւմ եք իմանալ ավելին, էջի ձախ կողմում կարող եք գտնել մանրամասն տեղեկություն ապահվագրական ծրագրի վերաբերյալ:

Մենք ուրախությամբ կծանոթացնենք Ձեզ «Այցելու» ապահովագրական ծրագրի պայմանների հետ, ինչպես նաև կօգնենք արագ ձևակերպել վկայագիր: Զանգահարեք մեզ (012) 88 88 88: Սպասում ենք Ձեր զանգին: