Արտասահման մեկնողների ապահովագրություն
Պատրաստվո՞ւմ եք ճանապարհորդել… Սպասվո՞ւմ է գործնական ճանապարհորդություն… Խնդրում ենք չմոռանալ ձևակերպել մեզ մոտ արտասահման մեկնողների համար նախատեսված ապահովագրությունը:
Ճանապարհորդության ընթացքում Ձեր ապահովագրական վկայագիրը երաշխավորում է, որ ցանկացած պահի, տնից հեռու Դուք կստանաք որակյալ բժշկական օգնություն` որքան էլ այն արժենա (մենք կհատուցենք այն):
Մեր սպասարկման ծառայության համակարգողներն արագ կկազմակերպեն այլ երկրում բժշկական ծառայությունների ստացման ամբողջ գործընթացը՝ Ձեզ ազատելով օգնություն ստանալու համար տասնյակներ անծանոթ ձևաթղթեր լրացնելու հոգսից:
Իսկ եթե Դուք չեք հանդիսանում ՀՀ, ԼՂՀ քաղաքացի կամ սովորաբար չեք գտնվում ՀՀ, ԼՂՀ տարածքում տարվա ընթացքում ավելի քան երեք ամիս, ապա ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը արտասահմանից ժամանած քաղաքացիների համար նախատեսված ապահովագրական պայմանագրով երաշխավորում է սպասարկման բարձր մակարդակ և ժամանակին օգնության տրամադրում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում:
Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին: Այս բաժնում Դուք կգտնեք ամեն ինչ ճանապարհորդության ապահովագրության մասին: Դուք կարող եք ձևակերպել վկայագիր, զանգահարելով մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով:
Ցանկանում ենք Ձեզ անմոռանալի ճանապարհորդություն և միայն հաճելի տպավորություններ: