liga insurance

Մասնակի ապահովագրություն

Էջը թարմացվել է 17/07/2024 10:22

Գույք

Ներբեռնվող փաստաթղթեր

Ոչ ամբողջական արժեքով ապահովագրություն

Եթե Ձեր գույքն ապահովագրված է մեր Ընկերությունում ոչ ամբողջ արժեքով, դա նշանակում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում Ձեր վնասը կփոխհատուցվի մասնակի՝ Ձեր գույքի շուկայական արժեքին և Պայմանագրում նշված ապահովագրված գումարին (օրինակ՝ վարկի գումարին) համամասնորեն։

Oրինակ, եթե Ձեր բնակարանի շուկայական արժեքը գնահատվել է 40,000,000 դրամ, իսկ Պայմանագրով ամրագրված ապահովագրական գումարը 20,000,000 դրամ է, դա նշանակում է, որ բնակարանն ապահովագրված է արժեքի 50% չափով։ Պատահարի դեպքում կհատուցվի պատճառված վնասի նույնպես 50%-ը։ Եվ, իհարկե, առկայության դեպքում կնվազեցվի չհատուցվող գումարը։

Նշենք, որ նկարագրված դեպքում գույքի շուկայական ամբողջական արժեքով ապահովագրության համար անհրաժեշտ է փոփոխել կնքված պայմանագիրը՝ վճարելով լրացուցիչ գումար։
Եթե ցանկանում եք փոփոխել գույքի ապահովագրության Ձեր կողմից կնքված պայմանագիրը կամ ունեք այլ հարցեր, կապ հաստատեք ստորև նշված կոնտակտային համարներով․ սիրով պատրաստ ենք աջակցել՝

Զանգահարեք մեզ Երկ․ - Ուրբ՝ ժամը 09։30 - 18։00
(033) 33 35 95
(033) 33 35 90