Ինչից չի պաշտպանում պայմանագիրը
Մենք ձգտում ենք դարձնել մեր կողմից առաջարկվող ապահովագրական ծառայություններն առավելագույնս պարզ և թափանցիկ, այդ իսկ պատճառով ներկայացնում ենք գույքի ապահովագրության գծով բոլոր այն իրադարձությունները, որոնք հանդիսանում են բացառություն:
Ապահովագրական ծածկույթի բացառությունները գրեթե բոլոր գույքի ապահովագրության պայմանագրերի համար ստանդարտ են և ներառում են հետևյալը.
1. Պատահարը տեղի է ունեցել Ձեր կամ Ձեր ընտանիքի գործունակ անդամների միտումնավոր գործողությունների հետևանքով:
2. Պատահարը տեղի է ունեցել Ձեր կամ Ձեր ընտանիքի գործունակ անդամների հանցավոր գործողությունների հետևանքով:
3. Դուք չեք ձեռնարկել ողջամիտ միջոցներ վնասը կանխելու կամ նվազեցնելու համար կամ արել եք այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում հնարավոր չի լինում պարզել պատահարի հանգամանքները, մեղավոր կողմը կամ վնասի չափը:
Օրինակ. Աշխատանքից վերադառնալիս՝ Դուք տեսնում եք, որ տան դռան կողպեքը կոտրած է, և անհայտացել են որոշ իրեր: Դուք որոշում եք տունը մաքրել, միայն դրանից հետո զանգահարում եք ոստիկանություն և ապահովագրական ընկերություն: Եթե Ձեր տունը մաքրելու հետևանքով անհնարին դառնա հանցագործների բացահայտումը, ապա հատուցում Դուք չեք ստանա:
4. Եթե Դուք հրաժարվում եք վնասը պատճառած անձի հանդեպ Ձեր պահանջից:
5. Եթե Դուք չեք պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, տեխնիկական շահագործման կանոնները, արտադրողի ցուցումները կամ սանիտարատեխնիկական կանոնները, որոնց մասին Ձեզ գրավոր տեղեկացրել են կամ նկարագրված են ՀՀ օրենքներում կամ նորմատիվային ակտերում, ապա հատուցումը 20%-ով կնվազեցվի, իսկ միտումնավոր չկատարելու դեպքում՝ հատուցում չի տրամադրվի:
6. Անհաղթահարելի ուժի վրա հասնելու դեպքում (տարերային աղետներ, քաղաքացիական պատերազմ, գործադուլ և այլն) հատուցումը կարող է հետաձգել, իսկ որոշ դեպքերում նաև չվճարվել:
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: