Ինչից է պաշտպանում պայմանագիրը
Մենք ձգտում ենք մեր ապահովագրական պրոդուկտները դարձնել ամենահուսալին, այդ իսկ պատճառով մեր պայմանագրերը ներառում են առավելագույն քանակությամբ հնարավոր ռիսկեր, որոնցից էլ մենք Ձեզ պաշտպանում ենք:
Գույքի ապահովագրական ծրագիրն ընտրելու դեպքում հատուցվում են հետևյալ ռիսկերի ի հայտ գալու հետևանքով առաջացած վնասները.
1. Հրդեհ
2. Պայթյուն
3.Ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու և հրդեհահարման համակարգերի վթար, ինչպես նաև ցածր ջերմաստիճանների ազդեցության արդյունքում նշված համակարգերի վնասման պատճառով ջրից վնասում
4. Ձեզ չպատկանող հարևան տարածքներից ջրի և այլ հեղուկների ներթափանցում
Օրինակ՝ հարևանը գնացել է հանգստանալու Դիլիջան և բաց է թողել ջրի փականը: Աշխատանքից տուն վերադառնալիս՝ Դուք նկատում եք, որ տունը հեղեղվել է ջրով. մանրատախտակը ուռել է, պատերի ներկը թափել է, իսկ հեռուստացույցը ջրի ներթափանցումից փչացել է: Նման դեպքում, մենք կհատուցենք ամբողջ վնասը:
5. Տրանսպորտային միջոցների վրաերթ և/կամ կենդանու հետ բախում
6. Ապահովագրության օբյեկտի վրա ծառերի վայր ընկնելը
7. Ապահովագրության օբյեկտի վրա թռչող սարքերի, դրանց մասերի կամ բեռի վայր ընկնելը
8. Տարերային աղետներ (ուժգին քամի, տայֆուն, փոթորիկ, մրրկասյուն, երկրաշարժ, ջրհեղեղ, հեղեղում, կարկուտ, տվյալ տեղանքին ոչ հատուկ տեղումներ,ապահովագրական օբյեկտի կայծակնահարում, որը չի հագեցրել հրդեհի առաջացմանը, սողանք (եթե պայմանագրում առկա է հատուկ նշում), փլվածք, ձյան հուսին)
9. Սեփականության նկատմամբ հանցագործություններ (կոտրանքով գողություն, ավազակություն, այլ անձանց կողմից գույքի դիտավորությամբ ոչնչացում կամ վնասում)
Օրինակ՝ Դիլիջան հանգստանալու այս անգամ գնացել եք Դուք: Վերադառնալիս տեսնում եք, որ տան դուռը կոտրված է, և տատիկի՝ 3 սերունդ փայփայած թանկարժեք մատանին, որը պետք է նվիրեր որդու հարսնացուին, անհայտացել է: Այն դեպքում, եթե մատանին չգտնվի, ընկերությունը անպայման կվճարի համարժեք գումարային փոխհատուցում:
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (010) 59 10 10 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: