liga insurance

Նյումեդ

Էջը թարմացվել է 12/02/2025 00:58
Ներբեռնվող փաստաթղթեր
ԱՌՈՂՋՈւԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈւԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

  • Մինչև 60 (ներառյալ) տարեկան անձինք
  • Պայմանագրերը վերակնքելու դեպքում կարող են ապահովագրել 61-65 (65-ը ներառյալ) տարեկան անձինք


Ապահովագրության ժամկետ
  • Պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանագրի կնքման ամսաթվին հաջորդող 7-րդ (յոթերորդ) օրը:
  • Պայմանագիրը համարվում է վերակնքված, եթե նոր պայմանագիրը կնքվել է ոչ ուշ, քան նախորդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտի օրվա ամսաթվին հաջորդող 10-րդ (տասներորդ) օրվա ժամը 23:59-ը:


Ապահովագրության տԱՐԱԾՔ
  • Պայմանագիրը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում։
  • Ծառայություններից հնարավոր է օգտվել ՀՀ ցանկացած լիցենզավորված բուժհաստատությունում։
  • Համագործակցող բուժհաստատությունների ցանկում ընդգրկված հաստատություն դիմելու դեպքում վճարումն իրականացվում է անմիջապես բուժհաստատությանը։


ԱպահովագրԱԿան ԳՈւՄԱՐ


Ապահովագրված անձի հետ տեղի ունեցած բոլոր ապահովագրական պատահարների գծով վճարվող հատուցումների համընդհանուր գումարը մինչև 10,000,000 (տասը միլիոն) ՀՀ դրամ է

ԱպահովագրԱՎՃԱՐ

1 տարվա ապահովագրության պայմանագրի արժեքը կազմում է 50,000 դրամ


Ի՞ՆՉՆ Է ՀԱՏՈՒՑՎՈՒՄ


Առողջական վիճակի սուր և անհետաձգելի դեպքերում ստացիոնար բուժում

Ապահովագրության ամբողջ ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։