liga insurance

Սոցիալական փաթեթ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Եթե սոցիալական փաթեթի շահառու կամ բուժաշխատող եք, ապա Դուք այցելել եք ճիշտ էջ։ Այս բաժնում Դուք կգտնեք մանրամասն տեղեկատվություն առողջության ապահովագրության վերաբերյալ, որի ծավալը սահմանված է կառավարության որոշմամբ։


Ապահովագրության պայմանագրով ապահովագրական գումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Դուք տարվա ընթացքում այդ գումարի սահմաններում կարող եք ստանալ հետևյալ բժշկական ծառայությունները

1. եթե հանդիսանում եք սոցիալական փաթեթի շահառու, ապա.
1.1. Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
1.2. Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
1.3. Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում,
1.4. Տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն:


2. եթե հանդիսանում եք Բուժաշխատող, ապա.
2.1.
Հիվանդանոցային (ստացիոնար) բժշկական օգնություն և սպասարկում,
2.2. Արտահիվանդանոցային (ամբուլատոր) պայմաններում իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ,
2.3. Վնասվածքների (կոտրվածքներ, հոդախախտեր, փափուկ հյուսվածքների վնասվածքներ, սալջարդեր և այլն)՝ արտահիվանդանոցային ձևով իրականացվող առաջնային բժշկական օգնություն և սպասարկում:

Նշված ծառայություններից (բացառությամբ տարեկան կանխարգելիչ բժշկական քննության) օգտվելու համար կարող եք դիմել ցանկացած բժշկական կազմակերպություն, որը ներառված է առողջապահական փաթեթի շրջանակներում ծառայություններ մատուցող առողջապահական հաստատությունների ցանկում:

Տարեկան կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել Ձեր պոլիկլինիկա, որին կցագրված եք: Ընդ որում, եթե Դուք կցագրված եք գյուղական բնակավայրերում գործող բժշկական կազմակերպությանը (գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության առաջնային պահպանման կենտրոն, գյուղական առողջության կենտրոն), ապա կանխարգելիչ բժշկական քննությունից օգտվելու համար կարող եք դիմել տվյալ տարածաշրջանի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն իրականացնող պոլիկլինիկա կամ բժշկական կենտրոն:

Մեր կայքում Դուք կարող եք գտնել ամբողջ անհրաժեշտ տեղեկատվությունը առողջության ապահովագրության վերաբերյալ, մասնավորապես.

Այստեղ կարող եք ծանոթանալ նաև հաճախ տրվող հարցերին:

Եթե Դուք ունեք հարցեր սոց. փաթեթի (soc patet) վերաբերյալ, պարզապես զանգահարեք մեզ շուրջօրյա (012) 88 88 88 հեռախոսահամարով: