liga insurance

Ակտիվ հանգիստ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

Լինեք օդում, ջրում, թե ցամաքին այս ծրագրով կարող եք Ձեզ ապահով զգալ:

Դժբախտ պատահարներից ապահովագրություն ակտիվ մարդկանց համար

  • ՍՊՈՐՏ
  • ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ
  • ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ


Ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի տարածքում:

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեր ծրագիրը նախատեսված է ակտիվ հանգստի սիրահարների և սպորտով զբաղվող անձանց համար:

Եթե դուք ակտիվ մարդ եք, մասնակցում եք արշավների կամ սիրում եք հանգիստն ակտիվ անց կացնել, զբաղվում եք սիրողական սպորտով կամ պրոֆեսիոնալ մարզիկ եք և մասնակցում եք մրցումների, կարող եք ունենալ 24 ժամյա ապահովագրական ծածկույթ:

Պայմանագիր կարող է կնքել թե ֆիզիկական անձը և թե իրավաբանական անձը:


Ի՞ՆՉՆ Է ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

Ծրագիրը հատուցում է դժբախտ պատահարի դեպքում առաջացած առաջնային բուժօգնության ծախսերը և միանվագ գումար է տրամադրում, եթե ապահովագրված անձը ձեռք է բերում հաշմանդամություն կամ մահանում է:

Այսօր մենք առաջարկում ենք մինչև 2 միլիոն դրամի ծածկույթ և ապահովագրում ենք սպորտի ցանկացած տեսակ, անգամ առավել վտանգավոր սպորտաձևերը:

Պայմանագիր կարելի է կնքել 1 օրից մինչև 1 տարի ժամկետով:


Առավել վտանգավոր սպորտաձևերի համար պայմանագիր կարելի է կնքել 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով:

Առավել վտանգավոր են համարվում հետևյալ սպորտաձևերը՝
- մոտոմրցարշավներ, ավտոմրցարշավներ, լեռնային հեծանիվ, բոբսլեյ, ռաֆթինգ, թռիչք օդապարիկով, պարապլան, պարագլայդինգ, անկարգելային սպորտ, ժայռամագլցում, սառցամագլցում, փարկուր, տարզանկա, ռազմական զբոսաշրջություն, որս, քարանձավներ իջեցում, մրցույթային կամ ոչ նախապատրաստված ուղիներով լեռնադահուկային սպորտ (սնոուբորդինգ, սքիբորդ), սքեյթբորդինգ, մարտարվեստներ եւ ըմբշամարտ (այկիդո, կառատե, ձյուդո, քունֆու, տաեկվանդո, տխեկվոնդո, ուշու, ջիուջիցու, բռնցքամարտ, քիք-բոքսինգ, սամբո, ձեռնամարտ:


Ի՞ՆՉ ԱՐԺԵ

«ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ» ծրագրով ապահովագրությունն օրական 240 դրամ է: