Երեխաներ
Ներբեռնվող փաստաթղթեր
Երեխաներ
«Երեխաներ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագիրը նախատեսված է մինչև 17 տարեկան երեխաների համար: Վկայագիրը գործում է և՛ տանը, և՛ դպրոցում, ինչպես նաև երեխաների` սպորտով զբաղվելու և բակում խաղալու ժամանակ: Ապահովագրությունը ձևակերպվում է 1 տարով:
Ո՞վ կարող է ապահովագրվել
Ապահովագրվել կարող է ցանկացած անձ (3-17 տարեկան):
Ո՞վ չի կարող ապահովագրվել
- «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք
 - Կայուն նյարդային կամ հոգեբանական խախտումներով և/կամ հիվանդություններով տառապող անձինք
 - Անձինք, ովքեր հաշվառված են նյարդահոգեբանական և/կամ նարկոլոգիական և/կամ հակատուբերկուլյոզային դիսպանսերներում
 - Ստացիոնար, ամբուլատոր բուժման կամ հետազոտության մեջ գտնվող անձինք (մինչև նրանց լրիվ բուժվելը)
 - ՁԻԱՀ-ով կամ այլ իմունոդեֆիցիտային հիվանդություններով անձինք
 - Հետախուզման մեջ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձինք
 - Առողջական վիճակից ելնելով` մշտական խնամքի կարիք ունեցող անձինք
 
Ի՞նչն է համարվում ապահովագրական պատահար
- դժբախտ պատահար
 - սխալ բժշկական մանիպուլյացիաների
 - քիմիական նյութերով և կենսաբանական ծագման թույներով (այդ թվում` բոտուլոտոքսինով) հանկարծակի սուր թունավորման
 - շնչահեղձման` շնչուղիներ օտար մարմնի հանկարծակի ընկնելու
 - ջրահեղձման
 - անաֆիլակտիկ շոկի
 - մարմնի գերսառեցման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքներ, «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերում կամ մահ:
 
Ի՞նչ արժե
Դժբախտ պատահարներից ապահովագրության «ԵՐԵԽԱՆԵՐ» ծրագրի արժեք սկսում է 4 100 դրամից:
«Երեխաներ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։