Ընտանիք
«Ընտանիք» հատուկ ծրագիրը մշակված է ամբողջ ընտանիքը դժբախտ պատահարներից պաշտպանելու համար: Բոլոր անդամները կարող են լինել ապահովագրված մեկ պայմանագրով: Դա ձեռնտու է, քանի որ բոլորի համար մեկ վկայագիր ձևակերպելիս Դուք ավելի քիչ կվճարեք, քան եթե ձեռք բերեք ապահովագրություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին:
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Ապահովագրվել կարող է ցանկացած գործունակ ֆիզիկական անձ (18-70 տարեկան) և իր ընտանիքի անդամները (3-70 տարեկան): Ընտանիքի անդամներ են հանդիսանում`
- կինը (ամուսինը)
 - երեխաները (այդ թվում` որդեգրված)
 - ամուսինների ծնողները, քույրեր, եղբայրներ, ովքեր հիմնական ապահովագրված անձի հետ միասին վարում են ընդհանուր տնտեսություն
 
Ո՞Վ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
- I, II խմբի հաշմանդամները, «Հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք
 - կայուն նյարդային կամ հոգեբանական խախտումներով և/կամ հիվանդություններով տառապող անձինք
 - անձինք, ովքեր հաշվառված են նյարդահոգեբանական, նարկոլոգիական և/կամ հակատուբերկուլյոզային դիսպանսերներում
 - ստացիոնար, ամբուլատոր բուժման կամ հետազոտության մեջ գտնվող անձինք (մինչև նրանց լրիվ բուժվելը)
 - ՁԻԱՀ-ով կամ այլ իմունոդեֆիցիտային հիվանդություններով անձինք
 - հետախուզման մեջ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձինք
 - առողջական վիճակից ելնելով` մշտական խնամքի կարիք ունեցող անձինք
 
Ի՞ՆՉՆ Է ՀԱՄԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԱՀԱՐ
- մարմնական վնասվածքներ,
 - I, II խմբի հաշմանդամության, «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերում
 - մահ
 
որոնք առաջացել են ստորև նշվածի հետևանքով.
- դժբախտ պատահարի
 - սխալ բժշկական մանիպուլյացիաների
 - քիմիական նյութերով և կենսաբանական ծագման թույներով (այդ թվում` բոտուլոտոքսինով) հանկարծակի սուր թունավորման
 - շնչահեղձման` շնչուղիներ օտար մարմնի հանկարծակի ընկնելու
 - ջրահեղձման
 - անաֆիլակտիկ շոկի
 - մարմնի գերսառեցման
 
Ի՞ՆՉ ԱՐԺԵ
Դժբախտ պատահարներից ապահովագրության «ԸՆՏԱՆԻՔ» ծրագրի արժեք սկսում է 3 100 դրամից:
«Ընտանիք» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։