Վարորդ
Վարորդ
«Վարորդ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագիրը տրամադրում է ֆինանսական պաշտպանություն ինչպես վարորդի, այնպես էլ նրա ուղևորների համար ՃՏՊ-ի դեպքում: 
Ո՞վ կարող է ապահովագրվել
Ապահովագրվել կարող է ցանկացած գործունակ վարորդական վկայական ունեցող ԱՄ-ի վարորդ (18-70 տարեկան), ով ունի մեր ընկերության հետ կնքած գործող ԱՊՊԱ պայմանագիր, և ԱՄ-ի ուղևորները ըստ ցանկության:
Ո՞վ չի կարող ապահովագրվել
- I և II խմբի հաշմանդամները
 - կայուն նյարդային/հոգեբանական խախտումներով և/կամ հիվանդություններով տառապող անձինք
 - անձինք, ովքեր հաշվառված են նյարդահոգեբանական և/կամ նարկոլոգիական և/կամ հակատուբերկուլոզային դիսպանսերներում
 - ստացիոնար, ամբուլատոր բուժման կամ հետազոտության մեջ գտնվող անձինք (մինչև նրանց լրիվ բուժվելը)
 - ՁԻԱՀ-ով կամ այլ իմունոդեֆիցիտային հիվանդություններով անձինք
 - հետախուզման մեջ գտնվող կամ ազատազրկման դատապարտված անձինք
 - առողջական վիճակից ելնելով` մշտական խնամքի կարիք ունեցող անձինք
 - զինվորական ծառայություն անցնող անձինք
 
Ի՞նչն է համարվում ապահովագրական պատահար
- մարմնական վնասվածքներ,
 - I, II խմբի հաշմանդամության,
 - «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռք բերում
 - մահ
 
որոնք առաջացել են ստորև նշվածի հետևանքով.
- դժբախտ պատահարի
 - քիմիական նյութերով և կենսաբանական ծագման թույներով հանկարծակի սուր թունավորման
 - շնչահեղձման` շնչուղիներ օտար մարմնի հանկարծակի ընկնելու
 - ջրահեղձման
 - անաֆիլակտիկ շոկի
 - մարմնի գերսառեցման
 
Ի՞նչ արժե
Դժբախտ պատահարներից ապահովագրության «Վարորդ» ծրագրի արժեք սկսում է 3 000 դրամից:
«Վարորդ» դժբախտ պատահարներից ապահովագրության ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։