Բուժում արտերկրում
Ներբեռնվող փաստաթղթեր
ԲՈՒԺՈՒՄ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 
Ի՞ՆՉՆ Է ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
- Օնկոլոգիական հիվանդությունների բուժում
 - Սրտի զարկերակի շունտավորում
 - Սրտի փականի փոխարինում
 - Նյարդավիրաբուժական վիրահատություններ
 - Ոսկրածուծի փոխպատվաստում
 - Օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստում կենդանի դոնորից
 
 
Ո՞ՐՔԱՆ Է ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԸ (ՀԱՏՈՒՑՈՒՄԸ)
 
- € 500,000 առավելագույն հատուցման գումարը՝ տարեկան
 - € 1,000,000 հատուցման առավելագույն գումարը՝ ողջ կյանքի ընթացքում
 
 
ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
- Երկրորդ կարծիք․ միջազգային մասնագետի կողմից ախտորոշման հաստատում կամ հերքում
 - Լավագույն բուժման ընտրություն․ մենք կօգնենք ընտրել բուժման լավագույն մեթոդը, կլինիկան և համապատասխան բժշկին
 - Բուժման նախապատրաստում․ խորհրդատվություն, անհրաժեշտ հետազոտություններ և նախավիրահատական բուժում
 - Բուժում․ վիրահատություն, ռադիոթերապիա, քիմիաթերապիա և այլն
 - Հետվիրահատական խնամք․ բուժում և աջակցություն վիրահատությունից կամ միջամտությունից հետո
 - Դեղորայք և սարքավորումներ․ տրամադրվում են անհրաժեշտ դեղամիջոցներ, վիրակապային նյութեր, տնային պայմաններում օգտագործման բժշկական սարքավորումներ
 - Պրոֆեսիոնալ բուժքրոջ աջակցություն․
 - Դոնորի բժշկական ծախսեր․ եթե առկա է դոնորի անհրաժեշտություն
 - Դեղորայքի ապահովում Հայաստանում․ բուժումն արտասահմանում ավարտելուց հետո անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն պահպանողական դեղամիջոցներ Հայաստանում
 
 
ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ (ՈՉ ԲԺՇԿԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
- Բժշկական փաստաթղթերի թարգմանություն
 - Վիզայի ստացման աջակցում
 - Ավիատոմսերի ամրագրում և ձեռքբերում (էկոնոմ դասի)
 - Հյուրանոցի ամրագրում և ձեռքբերում (3*-4* կարգի)
 - Հիվանդանոցի հետ բանակցություններ՝ լավագույն բուժումը կազմակերպելու համար
 - Հիվանդանոց ընդունելության կազմակերպում
 - Թարգմանչի տրամադրում հիվանդանոցում հիվանդանոցի անձնակազմի հետ հաղորդակցումն ապահովելու համար
 - Հիվանդանոցային սնունդ՝ հատուկ պահանջներին համապատասխան
 - Հայաստանում բուժման շարունակության համակարգում՝ արտասահմանում բուժման ավարտից հետո
 
Ապահովագրված անձը որևէ ծախս չի կատարում՝ բոլոր նշված բժշկական և լրացուցիչ ծառայությունների դիմաց վճարումները կատարում ենք մենք՝ ապահովագրության պայմանագրի շրջանակներում։ 
 
ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
 
ՄԻԱՆՎԱԳ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
 
| ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ | 1 ՏԱՐՎԱ ԳԻՆԸ / ՀՀ ԴՐԱՄ | 
| 0-18 տարեկան | 62,000 | 
| 19-39 տարեկան | 123,000 | 
| 40-59 տարեկան | 149,000 | 
| 60-69 տարեկան | 190,000 | 
 
ՏԱՐԱԺԱՄԿԵՏ ՎՃԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
 
| ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ | 1 ՏԱՐՎԱ ԳԻՆԸ ՀՀ ԴՐԱՄ | ԱՌԱՋԻՆ ՎՃԱՐՈՒՄ | ԱՄՍԱԿԱՆ ՎՃԱՐ | 
| 0-18 տարեկան | 65,000 | 11,000 | 5,400 | 
| 19-39 տարեկան | 129,000 | 21,600 | 10,740 | 
| 40-59 տարեկան | 156,000 | 26,000 | 13,000 | 
| 60-69 տարեկան | 199,500 | 33,400 | 16,610 | 
 
Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
 
- Մինչև 69 տարեկան անձինք
 - Մինչև 18 տարեկան երեխաներն ընդունվում են ապահովագրության ծնողներից մեկի ապահովագրության պայմանով
 
 
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՏԱՐԱԾՔԸ 
 
- Պայմանագիրը գործում է ամբողջ աշխարհում, բացառությամբ Հայաստանից և ԱՄՆ-ից
 - Պայմանագիրը կնքվում է 1 տարի ժամկետով
 - Առաջին անգամ պայմանագիր կնքելու դեպքում գործում է 180 օր սպասման ժամկետ, որը սկսում է պայմանագրի ուժի մեջ մտնելու ամսաթվից
 - Մինչև պայմանագրի կնքումն առկա, ինչպես նաև սպասման ժամկետի ընթացքում առաջացած հիվանդությունները բացառվում են ծածկույթից
 - Գործող պայմանագիրը վերակնքելու դեպքում սպասման ժամկետ չի կիրառվում
 
 
Ի՞ՆՉՊԵՍ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ 
 
ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ․ Ախտորոշման հաստատում և բուժման  եղանակի ընտրություն
 
- Բժշկական փաստաթղթերի տրամադրում․ Բժշկական փաստաթղթերը և տվյալները տրամադրվում են աջակցող կազմակերպության դիտարկմանը
 - Երկրորդ կարծիք. աջակցող կազմակերպության համաշխարհային կարգի մասնագետը պատրաստում է մանրամասն զեկույց՝ հիմնված ներկայացված փաստաթղթերի և տվյալների վրա
 - Ախտորոշման հաստատում/հերքում․ եթե ախտորոշումը հաստատվում է, ապա առաջարկվում է բուժման լավագույն կուրսը
 - Բուժման վայրի և մասնագետների առաջարկություն․ ապահովագրված անձին առաջարկվում են աշխարհի առաջատար մասնագետներն ու կլինիկաները, որտեղ կարող է իրականացվել նշանակված բուժումը
 - Ընտրության հնարավորություն․ Հաճախորդն առաջարկված տարբերակներից ընտրում է մասնագետին կամ կլինիկան
 
 
ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ․ Բուժում աշխարհի լավագույն բուժհաստատություններում
 
- Ընտրված կլինիկայի հետ այցելության/բուժման օրերի նշանակում
 - Ուղևորության և կացության կազմակերպում հաճախորդի, ուղեկցողի, դոնորի համար
 - Բուժում պայմանավորվածությունների համաձայն
 
 
ԻՆՉՊԵ՞Ս ԿՆՔԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ 
Ապահովագրության պայմանագրի կնքման հնարավորությունը գնահատելու համար առցանց լրացրեք առողջական վիճակի վերաբերյալ հարցաթերթիկ: 
 
Ուզու՞մ եք իմանալ ավելին
Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 կամ այցելեք ցանկացած գրասենյակ, որոնց ցանկը, աշխատանքային ժամերը և հեռախոսահամարները կարող եք գտնել այստեղ: