liga insurance

Ինչից է պաշտպանում պայմանագիրը

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

ԱՊՊԱ

Ներբեռնվող փաստաթղթեր
ԱՊՊԱ ՕՆԼԱՅՆ

ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են հետիոտնին, տուժող վարորդին, ուղևորներին և այլ անձանց պատճառված անձնական վնասները, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարում տուժած ճանաչված անձանց պատկանող գույքին պատճառված վնասները.

Անձնական վնասներ.

  • Առողջությանը պատճառված վնասները՝ մինչև 3,300,000 դրամ
  • Դրանց հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտները)՝ չափը հաստատող փաստաթղթերի հիման վրա
  • Տուժողի մահը՝ 1,000,000 դրամ
  • Մեկ պատահարի հետևանքով տուժած բոլոր անձանց վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 33,000,000 դրամ

Գույքին պատճառված վնասներ.

  • Տուժողի ավտոմեքենային պատճառված վնասը՝ մինչև 1,800,000 դրամ
  • Տուժողին պատկանող այլ գույքին պատճառված վնասը՝ մինչև 1,800,000 դրամ
  • Մեկ տուժողի ավտոմեքենային և նրան պատկանող այլ գույքին՝ մեկ ՃՏՊ-ի արդյունքում պատճառված վնասների համար վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 1,800,000 դրամ
  • Մեկ պատահարի հետևանքով յուրաքանչյուր տուժողի ամտոնեքենային, դրա կցորդին և դրանց մեջ գտնվող այլ անձանց պատկանող այլ գույքին պատճառված վնասների համար վճարվող հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 1,800,000 դրամ
  • Մեկ պատահարի հետևանքով գույքին պատճառված վնասների դիմաց վճարվող ապահովագրական հատուցումների հանրագումարի առավելագույն սահմանաչափը կազմում է 18,000,000 դրամ


Ո՞վ է վճարում հատուցում

Տուժող անձն ապահովագրական հատուցում է ստանում այն ապահովագրական ընկերությունից, որի հետ կնքել է ԱՊՊԱ պայմանագիր։ Այն անձը, ով չունի ԱՊՊԱ պայմանագիր, օրինակ՝ վնասված գովազդային վահանի սեփականատերը, կարող է դիմում ներկայացնել, որի հետ պատահարում ներգրավված ցանկացած ավտոմեքենա ունի կնքված ԱՊՊԱ պայմանագիր։

Եթե վնասի չափը գերազանցում է նշված գումարները, ապա տարբերությունը տուժողին պետք է վճարի վնաս պատճառողը:

Հետաքրքրու՞մ է ԱՊՊԱ պայմանագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չէ: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: