Պրոդուկտի լրիվ նկարագրություն
Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
ԱՊԿԱ
ԿԱՍԿՈ
Ներբեռնվող փաստաթղթեր
ՊԱՏԱՀԱՐԻ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԳՐԱՆՑՈՒՄ
Այսուհետ վարորդները կարող են ինքնուրույն լրացնել համաձայնեցված հայտարարագիրը, լուսանկարել պատահարը և հեռանալ դեպքի վայրից՝ առանց սպասելու ապահովագրական ընկերության կամ ճանապարհային ոստիկանության ներկայացուցչի, եթե.
- ՃՏՊ-ում ներգրավված են միայն երկու ավտոմեքենա, և երկուսից մեկն ունի գործող ԱՊՊԱ պայմանագիր,
- ՃՏՊ-ի արդյունքում վնաս է պատճառվել միայն այդ երկու ավտոմեքենաներին,
- Վնաս պատճառած անձն ընդունում է, որ ՃՏՊ-ի առաջացման միակ մեղավորն ինքն է և առկա է փոխադարձ համաձայնության դրա վերաբերյալ,
- Տուժողի կողմից ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 100,000 ՀՀ դրամ:
- Եթե պատահարը ձևակերպվում է բջջային հավելվածի միջոցով, ապա Երևանում տեղի ունեցած պատահարների դեպքում տուժողի ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 400,000 ՀՀ դրամ, Երևանից դուրս տեղի ունեցած պատահարների դեպքում՝ 200,000 ՀՀ դրամ։
Մանրամասն գործողությունները պատահարի վայրում կարող եք ներբեռնել Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի կայքից այս հղումով.
Կարևոր է.
Չմոռանաք, որ․
- Լրացված թղթային հայտարարագիրը և լուսանկարները պետք է փոխանցվեն տուժող վարորդին, իսկ նա պետք է դրանք ներկայացնի ապահովագրական ընկերություն 5 աշխատանքային օրվա ընթացքում և լրացնի հատուցման դիմում:
- Բջջային հավելվածով պատահարը ձևակերպելու դեպքում հատուցման դիմումը գեներացվում է ավտոմատ և տուժողն այն չի լրացնում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք մեզ (012) 88-88-88: