Բոնուս-Մալուս
ԱՊԿԱ
ԿԱՍԿՈ
Բոնուս-Մալուսը համակարգ է, համաձայն որի ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի (լիազորված տիրպետողի և/կամ ապահովադրի) ապահովագրական պատմության հիման վրա. Կարգապահ վարորդներին տրամադրվում են զեղչեր, իսկ վթարներ ունեցող վարորդներին՝ հավելավճարներ:
Համակարգը գործում է 2013թ. հունվարի 1-ից:
| Բոնուս-Մալուսի դաս  | 
			Գործակից (տոկոսային արտահայտությամբ)  | 
		
| Դաս 25 | 300% | 
| Դաս 24 | 300% | 
| Դաս 23 | 290% | 
| Դաս 22 | 270% | 
| Դաս 21 | 250% | 
| Դաս 20 | 250% | 
| Դաս 19 | 230% | 
| Դաս 18 | 200% | 
| Դաս 17 | 160% | 
| Դաս 16 | 150% | 
| Դաս 15 | 140% | 
| Դաս 14 | 130% | 
| Դաս 13 | 125% | 
| Դաս 12 | 115% | 
| Դաս 11 | 110% | 
| Դաս 10 | 100% | 
| Դաս 9 | 97% | 
| Դաս 8 | 94% | 
| Դաս 7 | 91% | 
| Դաս 6 | 88% | 
| Դաս 5 | 85% | 
| Դաս 4 | 82% | 
| Դաս 3 | 75% | 
| Դաս 2 | 65% | 
| Դաս 1 | 50% | 
Ի՞նչպես է որոշվում Բոնուս-Մալուսի դասը:
Բոնուս-Մալուսի կիրառումը մեկ ՏՄ ունեցող ապահովադիրների համար
 
- Առաջին անգամ ապահովագրվելիս Դուք ունենում եք 10րդ դաս (100%):
 - Եթե ապահովադրի ԲՄ դասի վերջին վերահաշվարկի ամսաթվից հետո անցել է 365 օր, որի ընթացքում ապահովադիրը ունեցել է գործող ԱՊՊԱ պայմանագիր և այս ընթացքում առկա չէ ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին, ապա նա ստանում է բոնուս՝ 1 դասի չափով։
 
Օրինակ․
Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 10-րդ դասում և 365 օր ունեցել եք գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Եթե այդ ընթացքում Ձեր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում չի տրվել հատուցում երրորդ անձին, ապա Դուք ստանում եք բոնուս 1 դասի չափով, և հայտնվում եք 9-րդ դասում (ապահովագրավճարը նվազում է 3%-ով)։
Այն դեպքում, երբ ապահովադրի կնքած ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում առկա է ԱՊՊԱ պատահար, որի հետևանքով իր կողմից կնքված ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տրվել է հատուցում երրորդ անձին, ապա այդպիսի յուրաքանչյուր դեպքի համար ապահովադիրը ստանում է մալուս՝ կախված այդ հատուցման գումարի չափից։
 
Ուշադրություն
Ապահովադրի կողմից կնքված պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցով պատճառված վնասի համար վճարման ենթակա հատուցման գումարի չափից կախված կիրառվում են հետևյալ մալուսային դասերը՝
 
| Հատուցված գումարի չափ (ՀՀ դրամ) | Կիրառվող մալուսային դասերը | 
| Մինչև 100,000 | 3 դասի չափով | 
| 100,001-200,000 | 4 դասի չափով | 
| 200,001-500,000 | 5 դասի չափով | 
| 500,001-1,000,000 | 6 դասի չափով | 
| 1,000,001-1,800,000 | 7 դասի չափով | 
| 1,800,001-ից ավելի | 8 դասի չափով | 
Օրինակ 1․
Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 7-րդ դասում և Ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել 1 պատահար, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը, հատուցում է կատարել երրորդ անձին 100,000 ՀՀ դրամ, ապա Դուք ստանում եք մալուս 3 դասի չափով և հայտնվում եք 10-րդ դասում (ապահովագրավճարը ավելանում է 9%-ով)։
Օրինակ 2․
Ենթադրենք՝ Դուք գտնվում եք 10-րդ դասում և Ձեր ԱՊՊԱ պայմանագրի շրջանակներում տեղի է ունեցել 1 պատահար, որի արդյունքում ապահովագրական ընկերությունը, հատուցում է կատարել երրորդ անձին 1,800,001-ից ավել ՀՀ դրամ, ապա Դուք ստանում եք մալուս 8 դասի չափով և հայտնվում եք 18-րդ դասում (ապահովագրավճարը ավելանում է 100%-ով)։
 
Ուշադրություն
Եթե Դուք ունեք մալուսային դաս և առնվազն 4 տարի անընդմեջ որևէ ապահովագրական պատահար տեղի չի ունեցել, որի արդյունքում Ձեր կամ այն անձի պատճառով, ով վարում էր Ձեր մեքենան/մեքենաները, հատուցում է կատարվել, ապա Ձեր մալուսային դասը զրոյանում է (այսինքն՝ Դուք հայտնվում եք 10-րդ դասում)։
 
ՀՀ Բոնուս-Մալուս համակարգին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ
Ձեր Բոնուս-Մալուս դասը կարող եք ստուգել այստեղ
Եթե համաձայն չեք Ձեր Բոնուս-Մալուս դասի հետ, կարող եք լրացնել Դիմում այստեղ
 
Առաջացա՞ն հարցեր: Խնդիր չկա: Ուղղակի զանգահարեք մեզ (012) 88-88-88 հեռախոսահամարով՝ մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: