liga insurance

Մասնակի ապահովագրություն

Էջը թարմացվել է 17/07/2024 10:18
Ներբեռնվող փաստաթղթեր

Ոչ ամբողջական արժեքով ապահովագրություն

Եթե Ձեր ավտոմեքենան ապահովագրված է մեր Ընկերությունում ոչ ամբողջ արժեքով, դա նշանակում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու դեպքում Ձեր վնասը կփոխհատուցվի մասնակի՝ Ձեր ավտոմեքենայի շուկայական արժեքին և Պայմանագրում նշված ապահովագրված գումարին (օրինակ՝ վարկի գումարին) համամասնորեն։


Oրինակ, եթե ավտոմեքենայի շուկայական արժեքը գնահատվել է 4,000,000 դրամ, իսկ Պայմանագրով ամրագրված ապահովագրական գումարը 2,000,000 դրամ է, դա նշանակում է, որ մեքենան ապահովագրված է արժեքի 50% չափով։ Պատահարի դեպքում կհատուցվի պատճառված վնասի նույնպես 50%-ը։ Եվ, իհարկե, առկայության դեպքում կնվազեցվի չհատուցվող գումարը։

Նշենք, որ նկարագրված դեպքում ավտոմեքենայի շուկայական ամբողջական արժեքով ապահովագրության համար անհրաժեշտ է փոփոխել կնքված պայմանագիրը՝ վճարելով լրացուցիչ գումար։

Եթե ցանկանում եք փոփոխել կասկո պայմանագիրը կամ ունեք այլ հարցեր, խնդրում ենք կապ հաստատել ստորև նշված կոնտակտային համարներով․ սիրով պատրաստ ենք աջակցել՝

Զանգահարեք մեզ Երկ․ - Ուրբ՝ ժամը 09։30 - 18։00․

(033) 33 35 95

(033) 33 35 90