ԱՎՏՈ +
ԱՊՊԱ
ԱՊԿԱ
ԿԱՍԿՈ
ԿԱՍԿՈ պրոդուկտի մատչելի տարբերակ է` առանց առևանգման և տարերային աղետներ ռիսկերի։ Ապահովագրում է ԱՊՊԱ պատահարում տուժող կողմին, եթե վնասը գերազանցում է ԱՊՊԱ պայմանագրով նախատեսած առավելագույն հատուցման գումարը։
Ո՞ր մեքենաները կարող են ապահովագրվել
Անհրաժեշտ է համապատասխանություն թվարկված բոլոր պայմաններին․
- Առկա է մեր Ընկերության հետ կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր
- Շուկայական արժեքը 3,000,000-ից 40,000,000 դրամ է
- Ավտոմեքենան արտադրված է առավելագույնը 15 տարի առաջ
Ո՞վ կարող է կնքել պայմանագիր
Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օրինական հիմքով տիրապետում է ավտոմեքենան
Ի՞նչ ժամկետով է կնքվում պայմանագիրը
365 օր
Ի՞նչն է համարվում ապահովագրական պատահար
Ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում ԱՊՊԱ շրջանակներում սեփականատերը ճանաչվել է տուժող կողմ և ստացել է մեքենային կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում։
Որքա՞ն է հատուցման առավելագույն չափը
- Առողջությանը պատճառված վնասների գծով` մինչև 6,000,000 դրամ,
- Բոլոր ապահովագրված անձանց գծով՝ մինչև 36,000,000 դրամ
- Յուրաքանչյուր ապահովագրված ԱՄ-ին պատճառված վնասի գծով՝ մինչև 3,000,000 դրամ
Որքա՞ն արժե պայմանագիրը
Ապահովագրավճարը կախված է ապահովագրվող ավտոմեքենայի շուկայական արժեքից․
- 8,000 դրամ՝ 3,000,000 - 5,999,999 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար
- 11,000 դրամ՝ 6,000,000 - 10,999,999 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար
- 13,000 դրամ՝ 11,000,000 - 20,999,999 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար
- 16,000 դրամ՝ 21,000,000 - 40,000,000 դրամ արժողությամբ ավտոմեքենաների համար