liga insurance

ԱՊՊԱ հաշվարկ

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

ԱՊՊԱ

Ներբեռնվող փաստաթղթեր
ԱՊՊԱ ՕՆԼԱՅՆ
2025 թվականի փետրվարի 11-ից ուժի մեջ է մտնում ԱՊՊԱ պայմանագրերի հաշվարկի փոփոխություն


Մոդելում հաշվի է առնվում 35 ցուցանիշ։ Դրանցից հիմնականն են․
  • Ավտոմեքենային վերաբերող ցուցանիշներ՝ մակնիշը, տիպարը, թափքի տեսակը, շարժիչի հզորությունը, արտադրության տարևթիվ, արտադրության երկիր, գրանցման երկիր
  • Ապահովադրին վերաբերող ցուցանիշներ՝ տարիք, քաղաքացիություն, մարզ, պատահարների պատմություն, նախկինում կնքված ԱՊՊԱ պայմանագրերի տվյալներ և այլն
  • Պայմանագրին վերաբերող ցուցանիշներ՝ պայմանագրի տևողություն
Բոլոր նշված այլ ցուցանիշների համադրության վերլուծությունը թույլ է տալիս համակարգին ստանալ անհատական ռիսկի ճշգրիտ գնահատականը՝ տվյալ վարորդի իր մեքենայով ընտրված ժամանակահատվածում։ Մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի շնորհիվ ճշգրտությունը ժամանակի ընթացքում ավելի է բարձրանում։

Քանի որ հաշվարկի հիմքում դրված են տեխնոլոգիաներ, մարդու ազդեցությունը հաշվարկի վրա բացակայում է, ինչի արդյունքում մարդկային գործոնի հետ կապված սխալները և անճշտությունները բացառված են։ Յուրաքանչյուր անձ հաշվարկի արդյունքում ստանում է անհատական, ռեալ գնահատական, որը հիմնված է գնի հարցման պահի դրությամբ նշված պարամետրերով ձևավորված խմբերի ընթացիկ հաճախականությունների վրա և արտացոլվում է ԱՊՊԱ պայմանագրի վերջնական գնի տեսքով։


Հիմնական և բազային ապահովագրավճարներ

Հաշվարկի հիմքում դրված է հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարներ։ Հիմնական ապահովագրավճարի նվազագույն սահմանաչափը հավասար է առավելագույնին և կազմում է 41,000 դրամ։ Նվազագույն բազային ԱՊՊԱ ապահովագրավճարը կազմել է 8,667 դրամ, իսկ առավելագույնը ՝ 102,500 դրամ։
Ֆիզիկական անձ ապահովադիրների վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում ստացվել է 25 սքոր, որոնցից յուրաքանչյուրի համար հաշվարկվել է համապատասխան բազային ապահովագրավճար՝ ԲՄ կիրառումից հետո։



Սքոր Հաճախականություն Տարեկան բազային ապահովագրավճար (ֆիզիկական անձ)
1 3.69% 26,000
2 4.72% 30,000
3 5.39% 32,000
4 6.31% 36,000
5 6.88% 38,000
6 7.52% 40,000
7 8.22% 43,000
8 8.90% 45,000
9 9.55% 48,000
10 10.72% 52,000
11 11.60% 56,000
12 12.82% 60,000
13 13.77% 64,000
14 14.70% 67,000
15 15.22% 69,000
16 16.20% 73,000
17 17.41% 77,000
18 18.83% 83,000
19 20.46% 89,000
20 21.99% 95,000
21 24.79% 105,000
22 26.81% 113,000
23 29.75% 124,000
24 34.05% 140,000
25 54.96% 218,000

Առցանց կնքվող պայմանագրերի համար Ընկերությունը նախատեսում է 10% ցածր գին։
Կարճաժամկետ՝ 1 տարուց պակաս ժամկետով կնքվող, ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարի հաշվարկման համար կիրառվում են կարգավորիչ գործակիցները։



ԱՊՊԱ պայմանագրերի կարգավորիչ գործակիցներ
(կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ)
Ապահովագրության ժամկետ Կարգավորիչ գործակից
11 ամսից մինչև 1 տարի 1
10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ 0.95
9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ 0.85
8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ 0.77
7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ 0.7
6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ 0.65
5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ 0.6
4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ 0.5
3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ 0.4
2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ 0.33
1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ 0.25
16 օրից մինչև 1 ամիս ներառյալ 0.2
11 օրից մինչև 15 օր ներառյալ 0.14
10 օր 0.1

ԱՊՊԱ ապահովագրավճարի տարաժամկետ վճարման հնարավորություն նախատեսված չէ։
ԱՊՊԱ պայմանագրի գինը կարող եք հաշվարկել մեր կայքում սեղմելով այստեղ։
Մենք պատրաստ ենք պատասխանել Ձեզ մոտ առաջացած հարցերին։ Ուղղակի զանգահարեք մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով։


2024 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ԱՊՊԱ պայմանագրերի հաշվարկի փոփոխություն։

Հիմնական և բազային ապահովագրավճարներ


Հաշվարկի հիմքում դրված է հիմնական և բազային ԱՊՊԱ ապահովագրավճարներ։ Հիմնական ապահովագրավճարի նվազագույն սահմանաչափը հավասար է առավելագույնին և կազմում է 41,000 դրամ։ Նվազագույն բազային ԱՊՊԱ ապահովագրավճարը կազմել է 5 871 դրամ, իսկ առավելագույնը ՝ 102 500 դրամ։
Ֆիզիկական անձ ապահովադիրների վերաբերյալ տվյալների վերլուծության արդյունքում ստացվել է 25 սքոր, որոնցից յուրաքանչյուրի համար հաշվարկվել է համապատասխան բազային ապահովագրավճար՝ ԲՄ կիրառումից հետո։

ԲԱԶԱՅԻՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐ

Սքոր

(ռիսկային խումբ)

Տարեկան բազային

ապահովագրավճար՝

ԲՄ կիրառումից հետո

(ՀՀ դրամ)

1 22,000
2 26,000
3 29,000
4 33,000
5 36,000
6 40,000
7 43,000
8 46,000
9 50,000
10 53,000
11 57,000
12 60,000
13 63,000
14 67,000
15 70,000
16 74,000
17 77,000
18 80,000
19 84,000
20 87,000
21 91,000
22 123,000
23 162,000
24 212,000
25 337,500

Առցանց կնքվող պայմանագրերի համար Ընկերությունը նախատեսում է 10% ցածր գին։

Կարճաժամկետ՝ 1 տարուց պակաս ժամկետով կնքվող, ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարի հաշվարկման համար կիրառվում են կարգավորիչ գործակիցները։

ԱՊՊԱ պայմանագրերի կարգավորիչ գործակիցներ (կիրառվում են տարեկան ապահովագրավճարի նկատմամբ)

Ապահովագրության ժամկետ Կարգավորիչ գործակից
11 ամսից մինչև 1 տարի 1
10 ամսից մինչև 11 ամիս ներառյալ 0.95
9 ամսից մինչև 10 ամիս ներառյալ 0.85
8 ամսից մինչև 9 ամիս ներառյալ 0.77
7 ամսից մինչև 8 ամիս ներառյալ 0.7
6 ամսից մինչև 7 ամիս ներառյալ 0.65
5 ամսից մինչև 6 ամիս ներառյալ 0.6
4 ամսից մինչև 5 ամիս ներառյալ 0.5
3 ամսից մինչև 4 ամիս ներառյալ 0.4
2 ամսից մինչև 3 ամիս ներառյալ 0.33
1 ամսից մինչև 2 ամիս ներառյալ 0.25
16 օրից մինչև 1 ամիս ներառյալ 0.2
11 օրից մինչև 15 օր ներառյալ 0.15
10 օր 0.1

ԱՊՊԱ ապահովագրավճարի տարաժամկետ վճարման հնարավորություն նախատեսված չէ։

ԱՊՊԱ պայմանագրի գինը կարող եք հաշվարկել մեր կայքում սեղմելով այստեղ։

2023 թվականի ապրիլի 1-ից ԱՊՊԱ համակարգում ազատականացվել են գները։


Մենք որդեգրել ենք խիստ անհատական և արդար գին սահմանելու քաղաքականություն, մեր հաճախորդներին ենք ներկայացնում ԱՊՊԱ-ի այնպիսի գնագոյացման մոդել, որում հաշվի են առնվում բացառապես տվյալ ապահովադրի, տվյալ մեքենայի և պայմանագրի վերաբերյալ ողջ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում կուտակված տվյալները: Ներդրել ենք ԱՄՆ-ում տարիների ընթացքում կիրառված համակարգ, որի հիմքում դրված են արհեստական բանականությունը ու մեքենայական ուսուցումը։
Տարիների ընթացքում կուտակված տվյալները վերլուծվել են կիրառելով արհեստական բանականությունը, արդյունքում ստացվել է վթարի հավանականության վրա ամենաազդեցիկ ցուցանիշների և դրանց համադրության ցանկը։

Մոդելում հաշվի է առնվում 132 ցուցանիշ։ Դրանցից հիմնականն են․

  • Ավտոմեքենային վերաբերող ցուցանիշներ՝ մակնիշը, տիպարը, թափքի տեսակը, շարժիչի հզորությունը, արտադրության տարևթիվ, արտադրության երկիր, գրանցման երկիր, անվտանգության միջազգային ցուցանիշներ, միջազգայնորեն ընդունված կլաս (էկոնոմ, լյուքս և այլն)
  • Ապահովադրին վերաբերող ցուցանիշներ՝ տարիք, քաղաքացիություն, վարորդական պատմություն, պատահարների պատմություն, նախկինում կնքված ԱՊՊԱ պայմանագրերի տվյալներ և այլն
  • Պայմանագրին վերաբերող ցուցանիշներ՝ տևողություն, սեզոնայնությունը և այլն


Բոլոր նշված և բազմաթիվ այլ ցուցանիշների համադրության վերլուծությունը թույլ է տալիս համակարգին ստանալ անհատական ռիսկի ճշգրիտ գնահատականը՝ տվյալ վարորդի իր մեքենայով ընտրված ժամանակահատվածում։ Մեքենայական ուսուցման տեխնոլոգիայի շնորհիվ ճշգրտությունը ժամանակի ընթացքում ավելի է բարձրանում։

Քանի որ հաշվարկի հիմքում դրված են տեխնոլոգիաներ, մարդու ազդեցությունը հաշվարկի վրա բացակայում է, ինչի արդյունքում մարդկային գործոնի հետ կապված սխալները և անճշտությունները բացառված են։ Յուրաքանչյուր անձ հաշվարկի արդյունքում ստանում է անհատական, ռեալ գնահատական, որը և արտացոլվում է իր ԱՊՊԱ պայմանագրի վերջնական գնի տեսքով։

ԱՊՊԱ պայմանագրի գինը կարող եք հաշվարկել մեր կայքում սեղմելով այստեղ։

Մենք պատրաստ ենք պատասխանել Ձեզ մոտ առաջացած հարցերին։ Ուղղակի զանգահարեք մեզ (012) 88 88 88 հեռախոսահամարով։