liga insurance

Օրենսդրական փոփոխություն

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50

ԱՊՊԱ

Ներբեռնվող փաստաթղթեր
ՏՐԱՄԱԴՐԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԱՊՊԱ ՕՆԼԱՅՆ

ԱՊՊԱ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Համաձայն <Անկանխիկ գործառնությունների մասին> Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունների (Հոդված 6, կետ 6)՝ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած <Ապահովագրական հատուցումները կատարվում են անկանխիկ ձևով>։

Հետևաբար, ապահովագրական հատուցում ստանալու համար ապահովագրական ընկերության հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր ֆիզիկական անձը (Ապահովադիրը) ապահովագրական ընկերությանը պետք է տրամադրի իր բանկային հաշվի համարը։ Հաշիվը կարող է բացված լինել Հայաստանի Հանրապետության ցանկացած բանկում։ Առանց Ապահովադրի բանկային հաշվի համարի առկայության ապահովագրական հատուցումները չեն վճարվելու։

ԱՊՊԱ պայմանագրի գծով հատուցումը կարող է վճարվել գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված Ապահովադրի բանկային հաշվեհամարին։ Եթե Ձեր կողմից կնքված և գործող ԱՊՊԱ պայմանագրում նշված բանկային հաշվի համարը փոփոխվել է կամ նշված չէ, ապա անհրաժեշտ է ԱՊՊԱ պայմանագրում կատարել փոփոխություն։


ԻՆՉՊԵ՞Ս ԱՊՊԱ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՀԱՄԱՐԸ

ԱՊՊԱ պայմանագրում բանկային հաշվի համար ավելացնելու համար ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության հաճախորդներին անհրաժեշտ է կատարել ստորև 3 գործողություններից որևէ մեկը․

  • ԱՊՊԱ պայմանագրում նշված էլեկտրոնային հասցեից նամակ գրել Ընկերության officesalesdivision@liga.am հասցեին՝ նամակում պարտադիր նշելով ԱՊՊԱ պայմանագրի համարը (առանց պայմանագրի համարի նամակները չեն դիտարկվի), ԱՊՊԱ պայմանագրով Ապահովադրի (բանկային հաշվի սեփականատիրոջ) անունը, ազգանունը, Բանկի անվանումը և բանկային հաշվի համարը, կամ
  • Առցանց լրացնել Բանկային հաշվի համարի տրամադրման դիմում, կամ
  • Դիմել ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերության ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և տրամադրել տեղեկություններ բանկային հաշվի համարի վերաբերյալ


Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՉՈՒՆԵՔ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ

  • Դիմել ՀՀ ցանկացած բանկ հաշիվ բացելու համար։ Ձեզ հետ ունեցեք անձնագիր և սոցիալական քարտ (ՀԾՀ)
  • Բանկային հաշիվ բացելուց հետո ներկայացնել այն ապահովագրական ընկերություն վերը նշված եղանակներից մեկով։


ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

  • Առանց բանկային հաշիվ ունենալու հատուցում ստանալ հնարավոր չէ
  • Բանկային հաշիվը պետք է պատկանի ԱՊՊԱ պայմանագրում նշված Ապահովադրին, այլ անձի հաշվեհամար նշելու դեպքում հատուցումը կարող է չվճարվել
  • Եթե անձն ունի որևէ չմարված պարտավորություն կամ արգելանք, ապա ապահովագրական հատուցման գումարը կարող է բանկի կողմից գանձվել/բռնագանձվել հօգուտ պարտատիրոջ