liga insurance

Ինչից չի պաշտպանում պայմանագիրը

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր
ԱՊԿԱ ՕՆԼԱՅՆ

Մեր կողմից առաջարկվող ապահովագրական ծրագրերը մենք ձգտում ենք դարձնել առավելագույն թափանցիկ, այդ պատճառով ապահովագրական ծածկույթից հիմնական բացառությունների մասին մենք հայտարարում են բացահայտ:

Հիշեցնում ենք, որ ԱՊԿԱ վկայագրով Դուք չեք կարող ստանալ Ձեր անձնական ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման համար ծախսերի հատուցում: ԱՊԿԱ-ն նախատեսում է Ձեր կողմից վնասած այլ անձի տրանսպորտային միջոցի և գույքի, որը Դուք վնասել եք, վերանորոգման ծախսերի հատուցում, ինչպես նաև այլ անձի առողջությանը և կյանքին պատճառած վնասի ծախսերի փոխհատուցում:

Ստանդարտ ԱՊԿԱ պայմանագրով չեն հատուցվում ծախսերը, եթե վնասը պատճառվել է.

  1. ապահովադրի (ապահովագրված անձի) կողմից ավտոմեքենան մրցույթներում, փորձարկումներում, հատուկ նախատեսված վայրերում ուսումնական նկատառումներով շահագործելիս
  2. վճարի դիմաց ուղևորներ և/կամ բեռներ փոխադրելիս
  3. ապահովադրի (ապահովագրված անձի) դիտավորյալ գործողությունների արդյունքում
  4. անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, այսինքն արտակարգ և նմանատիպ պայմաններում անհաղթահարելի հանգամանքներով:
  5. ավտոմեքենան ալկոհոլի (թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի) ազդեցության ներքո վարելու արդյունքում կամ այնպիսի դեղամիջոցների ազդեցության ներքո, որոնց օգտագործումը մեքենա վարելիս հակացուցված է
  6. ավտոմեքենան անսարք վիճակում շահագործելիս կամ եթե այն ունեցել է թերություններ, որոնց պատճառով տեղի է ունեցել պատահարը.
  7. ավտոմեքենան առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի շահագործելու դեպքում
  8. ավտոմեքենան վարելու օրինական հիմք չունեցող անձի կողմից շահագործելու դեպքում (վարորդը չի ունեցել վարորդական իրավունք կամ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթուղթ կամ ԱՄ-ի շահագործումն արգելված է օրենսդրությամբ)
  9. այնպիսի գոտիներում, որտեղ պաշտոնապես հայտարարված է արտակարգ իրավիճակ
  10. այն արտադրող գործարանի կողմից սահմանված պահպանման և շահագործման նորմերի և կանոնների խախտմամբ
  11. եթե վարորդը դիմել է փախուստի կամ ինքնակամ հեռացել է ՃՏՊ-ի վայրից կամ հրաժարվել է ալկոհոլային զննում անցնելուց

Անպայման, առաջին իսկ հնարավորության դեպքում, դիմեք ապահովագրական ընկերություն և ներկայացրեք պահանջվող փաստաթղթերը: Երկարաժամկետ անգործությունը, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի տրամադրումը հիմք է Ձեր հատուցումը մերժելու համար:

Ապահովագրության Պայմաններով ապահովագրողի կողմից հատուցման ենթակա չեն բարոյական վնասը, բաց թողնված օգուտը, պարապուրդը, կորցրած աշխատավարձը (եկամուտը), այլ անուղղակի և առևտրային կորուստները, վնասները և ծախսերը, օրինակ` տուգանքներ, ապահովագրական պատահարի կարգավորման ընթացքում հյուրանոցում բնակվելը, գործուղման ծախսերը, հեռախոսային խոսակցությունների համար ծախսերը, ապրանքների մատակարարման և ծառայությունների տրամադրման ժամկետների խախտման հետ կապված կորուստները և այլն:

Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:

Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: