Ինչից է պաշտպանում պայմանագիրը
ԱՊՊԱ
ԿԱՍԿՈ
Մենք ձգտում ենք մեր ապահովագրական պրոդուկտները դարձնել ամենահուսալին, այդ իսկ պատճառով մեր պայմանագրերը ներառում են առավելագույն քանակությամբ հնարավոր ռիսկեր, որոնցից էլ մենք Ձեզ պաշտպանում ենք: Այս էջում մենք ներկայացնում ենք հիմնականները ԱՊԿԱ պրոդուկտի վերաբերյալ:
Եթե ՃՏՊ-ի արդյունքում Դուք վնասել եք այլ ավտոմեքենա կամ, օրինակ, գովազդային վահանակ կամ նույնիսկ հարևանի ամառատան ցանկապատը, ապա նման գույքի վերականգնման համար բոլոր ծախսերը, ներառյալ տուժող կողմի հետ շփումը և վնասների գնահատումը, մենք կվերցնենք մեզ վրա:
Եվ իհարկե դուք տեղյակ եք, որ այլ մեքենայի վերանորոգումը, նոր գովազդային վահանակի տեղադրումը կարող է գերազանցնել 2 միլիոն դրամը:
Լինում է նաև, որ մեքենայի հետ գրեթե ոչինչ չի եղել, սակայն վարորդի ձեռքը կոտրվել է: Նման դեպքերում հաճախ առաջանում է վիրահատական միջամտության կարիք, և մենք գիտենք, որ դա թանկ է: Եվ մեկ-մեկ պարզվում է, որ ԱՊՊԱ-ն ի զորու չի ծածկել բոլոր ծախսերը: Այդ դեպքում ԱՊԿԱ-ն պրակտիկորեն բոլոր դեպքերում կծածկի վիրահատության համար ծախսերը:
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: