Ինչից չի պաշտպանում պայմանագիրը
Մեր ապահովագրական ծրագրերը մենք ձգտում ենք դարձնել առավելագույնս թափանցելի, այդ պատճառով ապահովագրական ծածկույթից հիմնական բացառությունները մենք ներկայացնում ենք բացահայտ: Այս էջում հիմնականներն են ԿԱՍԿՈ պրոդուկտի վերաբերյալ:
ԿԱՍԿՈ ստանդարտ պայմանագրով չեն հատուցվում կատարված ծախսերը չեն հատուցվում, եթե.
- Ապահովագրված ավտոմեքենայի վարորդը լքել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և դիմել փախուստի:
- Դուք կամ Ձեր կողմից լիազորված անձը (ըստ պայմանագրի), ինչպես նաև ուղևորները կատարել են կանխամտածված գործողություններ, որոնք բերել են ավտոմեքենայի վնասման կամ այն գողացել են:
Օրինակ՝ ընկերը խնդրել է Ձեր մեքենան ընկերուհուն տեղ տանելու համար: Ճանապարհին նրանք վիճել են, աղջիկը քարով հարվածել է մեքենայի լուսարձակին և Ձեր երկաթյա ձին դառել է միաչքանի:
- Եթե Դուք փոխանցել եք ապահովագրված մեքենայի վարումը անձի, որը.
- համաձայն պայմանագրի լիազորված չի վարել Ձեր մեքենան
- պատահարի պահին չունի վարորդական իրավունք (բնականաբար, համապատասխան կարգի)
- գտնվում է ալկոհոլի, թմրանյութերի կամ տոքսիկ նյութերի ազդեցության ներքո (ցանկացած աստիճանի)
Օրինակ՝ հարսանիքին Դուք բավականին շատ եք խմել և խնդրել եք ղեկին նստել Ձեր ընկերոջը, որը համեմատաբար սթափ էր: Արդյունքում կայանատեղից դուրս գալիս նա զգուշորեն բախվել է պահակային խցիկին: Այս ծախսը ապահովագրական ընկերությունը չի հատուցում:
- Եթե Դուք օգտագործել եք մեքենան ապահովագրության տարածքից դուրս:
Օրինակ՝ սա շատ պարզ է՝ Ձեր վկայագիրը գործում է միայն Հայաստանի տարածքում, իսկ Դուք որոշել եք Ձեր մեքենայով գնալ Բաթումի, և այնտեղ Ձեր հետ ՃՏՊ է տեղի ունեցել, նման դեպքում մենք չենք հատուցի վերանորոգման Ձեր ծախսերը:
- Ապահովագրված ավտոմեքենան մրցույթների, փորձարկումների նպատակով օգտագործելու դեպքում: Խնդրում ենք, մի’ արեք:
- Ապահովագրված ավտոմեքենան վարել սովորեցնելու նպատակով օգտագործելու դեպքում:
- Ցանկացած տրանսպորտային միջոցով Ապահովագրված մեքենան բեռնելու, բեռնաթափելու և փոխադրելու դեպքում: Այս դեպքում ևս ոչնչով չենք կարող Ձեզ օգտակար լինել:
Օրինակ` Եթե Դուք որոշել եք «Ժիգուլին» տեղափոխել Ամերիկայի Միացյալ Նահանգներ ինքնաթիռով, և ճանապարհին մեքենան ստացել է վնասվածքներ, ապա մենք չենք կարողանա հատուցել վերանորոգման ծախսերը ԿԱՍԿՈ պայմանագրով: Նշված ռիսկերից ապահովագրվելու համար Ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել բեռների ապահովագրության պայմանագիր:
- Միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ ախտահարման դեպքերում: Այո՛, նմանատիպ իրավիճակները նույնպես պետք է նկատի ունենալ:
- Ֆորս-մաժորային իրավիճակներում, ներառյալ ռազմական գործողություններ, զորաշարժեր կամ պատերազմական այլ միջոցառումներ, քաղաքացիական պատերազմ, պետական մարմինների հրամանով ապահովագրված ավտոմեքենայի բռնագրավում, բռնագանձում, ձերբակալում կամ ոչնչացում:
- Մեքենայի շարժիչի տաքացման համար բաց կրակի օգտագործում: Հավատացե’ք, կան բազմաթիվ այլ մեթոդներ:
- Գործարանային խոտան կամ վերականգնողական վերանորոգման ընթացքում թույլ տված խոտան:
- Ապահովագրված ավտոմեքենայի արգելակման համակարգի անսարքության դեպքում,
- Դյուռավար և պայթյունավտանգ նյութերի բեռնման, բեռնաթափման կամ փոխադրման ժամանակ հրդեհի ու պայթյունի դեպքում, եթե ապահովագրված մեքենան նախատեսված չէ նման գործողությունների համար:
- Էլեկտրական համակարգի, այդ թվում էլեկտրական լարերի անսարքություն դեպքում:
- Մասերի, հանգույցների, ագրեգատների անսարքության, շարքից դուրս գալու դեպքում:
- Նաև այն դեպքում, երբ ապահովադրին (շահառուին) ետ չի վերադարձվում ապահովագրված մեքենան, եթե ապահովագրված մեքենան Ապահովադրի (Շահառուի) կողմից տրվել է օգտագործման վարձակալությամբ, լիզինգով և այլն:
Ապահովագրական պատահար չեն հանդիսանում նաև հետևյալ իրադարձությունները.
- Անվադողերի, անվասկավառակների, դեկորատիվ կափույրների, հայելիների վնասվածքները, եթե այն չի զուգակցվում մեքենայի այլ հանգույցների կամ մասերի վնասումով
- Առանց մեքենայի մասերի վնասման լաքաներկային շերտի կետային վնասվածքները (քերծվածքները)
- Անիվների և/կամ դեկորատիվ կափույրների գողության դեպքերը, եթե դրանց առևանգումը տեղի է ունեցել առանց ապահովագրված ավտոմեքենային վնասներ պատճառելու
Օրինակ` գիշերը մեքենան կայանում եք բակում, պատուհանների տակ, առավոտյան աշխատանքի գնալիս տեսնում եք, որ մեքենան առանց անիվների է: Համաձայն ԿԱՍԿՈ պայմանագրի՝ նման ծախսերը մենք չենք հատուցում:
- Ապահովագրված մեքենայի գողություն` դրա մեջ թողած գրանցման փաստաթղթերով (մեքենայի գրանցման վկայագրի) և/կամ մեքենայի բանալիներով, ցանկացած տեսակի հակաառևանգման համակարգի ակտիվ և պասիվ ակտիվացնող սարքերով, ապահովագրված տրանսպորտային միջոցի վրա տեղադրված հակաառևանգման մեխանիկական համակարգերի բանալիներով, բացառությամբ կողոպուտի և ավազակության արդյունքում ավտոմեքենայի առևանգման դեպքերի
- Ապահովագրված մեքենայի գողություն, եթե մեքենան թողնվել է չկողպած դռներով, բաց պատուհաններով, չակտիվացված հակաառևանգման մեխանիկական (առկայության դեպքում) կամ էլեկտրոնային համակարգերով
Օրինակ` դուրս եք եկել մեկ շիշ ջուր գնելու, վերադարձել եք, իսկ Ձեր մեքենան չկա: Միշտ, երբ դուրս եք գալիս մեքենայից, ձեզ հետ վերցրեք բանալիները և միացրեք հակաառևանգման համակարգը, եթե այն Ձեզ մոտ առկա է:
- մեքենայի լրացուցիչ սարքերի կամ մասերի առևանգում, եթե առևանգման պահին դրանք ապահովագրված տրանսպորտային միջոցից առանձնացված էին
Օրինակ` Եթե մեքենայից դուրս գալուց դուք հանել եք անվադողերի սկավառակները և նրանք տեղադրել պայուսակի մեջ, իսկ պայուսակը գողացել են, ապա նման դեպքում մենք չենք կարող հատուցել նոր սկավառակներ ձեռք բերելու Ձեր ծախսերը:
- Ավտոմեքենայի պետհամարանիշների գողություն կամ վնասում
- Ավտոմեքենայի ձայնարկիչի կամ ձայնարկիչի հանվող առջևի վահանակի վնասում կամ գողություն, եթե հանվող վահանակը թողնվել է ապահովագրված ավտոմեքենայի մեջ
- Պաստառի և սրահի ներքին մասերի վնասում, որն առաջացել է ապահովագրված մեքենայում ծխելու կամ կրակի հետ անզգուշ վարվելու հետևանքով
Օրինակ` եթե Դուք թույլ եք տվել հին ընկերոջը ծխել մեքենայի սրահում, սակայն հանկարծակի ընկած մոխիրը վառել է Ձեր նոր Bentley-ի սրահի այդքան սիրված բաց բեժ գույնի կաշվե պաստառը, ապա մենք չենք կարողանա հատուցել պաստառի վերանորոգման համար կատարված Ձեր ծախսերը: Լավագույն լուծումը ծխելը թողնելն է:
- Ավտոմեքենայի վնասվելը երկրաշարժի դեպքում
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: