Ինչից է պաշտպանում պայմանագիրը
Մենք ձգտում ենք մեր ապահովագրական պրոդուկտները դարձնել ամենահուսալին, այդ իսկ պատճառով մեր պայմանագրերը ներառում են առավելագույն քանակությամբ հնարավոր ռիսկեր, որոնցից էլ մենք Ձեզ պաշտպանում ենք: Այս էջում մենք ներկայացնում ենք հիմնականները ԿԱՍԿՈ պրոդուկտի վերաբերյալ:
ԿԱՍԿՈ ապահովագրության ծրագրով հիմնական ռիսկերը (կամ ապահովագրական պատահարները).
- Ճանապարհատրանսպորտային պատահար (ՃՏՊ)
- Անշարժ կամ շարժվող առարկաների (կառույցներ, խոչընդոտներ, կենդանիներ, թռչուններ) վրաերթ (բախում)
- Ավտոմեքենայի շրջում
- Մեքենայի վրա ինչ-որ առարկաների ընկնում (ծառեր, ձյուն, սառույց և այլն)
- Դիմացից ընթացող ավտոմեքենայի անիվների տակից մանրախճի, քարերի և այլ առարկաների նետում և հաջորդող վնասվածքներ
- Մեքենայի ջրի մեջ ընկնելը
- Սառույցի տակ ընկնելը
- Տարերային աղետ, բացառությամբ երկրաշարժի
- Հրդեհ (այդ թվում նաև ՃՏՊ-ի արդյունքում)
- Պայթյուն
- Երրորդ անձանց կողմից հակաիրավական գործողություններ
Մեր ԿԱՍԿՈ-ն պաշտպանում է նաև գողության, կողոպուտի և ավազակության արդյունքում մեքենայի և լրացուցիչ սարքավորումների կորստի ռիսկից:
Պետք է հաշվի առնել, որ կողմերից որևէ մեկը չի կարող իր վրա վերցնել ամբողջական կամ մասնակի պատասխանատվություն ֆորս-մաժորային իրավիճակների (ջրհեղեղի, հրդեհի, երկրաշարժի և այլ տարերային աղետների, ռազմական գործողությունների, քաղաքացիական պատերազմի, ցանկացած տիպի ժողովրդական հուզումների, գործադուլների, տնտեսական շրջափակման) համար: Այդ դեպքերում, պայմանագրի պայմանները կարող են չկատարվել կամ հետաձգվել՝ կախված բազմաթիվ հանգամանքներից:
Հետաքրքրու՞մ է այս պրոդուկտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն:
Խնդիր չկա: Զանգահարեք մեզ հենց հիմա (012) 88 88 88 հեռախոսահամարով: Մենք կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին: