Ընդհանուր տեղեկություններ
ԱՊԿԱ
ԿԱՍԿՈ
ԱՊՊԱ պայմանագիր՝ ճանապարհին առաջացող կոնֆլիկտների քաղաքակիրթ լուծում
Ավտոմեքենա վարելիս ցանկացած վարորդ, նույնիսկ մեծ վարորդական ստաժով, կարող է դառնալ ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) մասնակից: Ճանապարհի մեջտեղում հանկարծակի հայտնված երեխան, «կարմիր լույսով» անցնող «շտապ օգնության», ոստիկանության մեքենան, ի վերջո ուղղակի սկսնակ կամ հեռախոսի մեջ նայող վարորդը կարող են ստեղծել վթարային իրավիճակ: Սակայն վթարը կարող է տեղի ունենալ նաև Ձեր մեղքով, եթե օրինակ, շատ հոգնած վարեք կամ վերջին պահին նկատած փոսից «փախցնեք» մեքենան: Այդ դեպքում Դուք ստիպված եք պատասխանատվություն կրել պատճառված ամբողջ վնասի համար, լինի դա վնասված հենասյուն թե այլ մեքենայի թափարգել:
Յուրաքանչյուրս հասկանում է, որ վնասի գումարը կարող է հասնել մի քանի միլիոն դրամի: Բոլորիս հայտնի են ավտոմեքենաների մակնիշներ, որոնց մեկ լուսարձակը կարող է արժենալ կլոր գումար, իսկ եթե հարվածը ուժեղ էր...
ԱՊՊԱ պայմանագիրը պաշտպանում է ավտոսեփականատերին ՃՏՊ-ի արդյունքում առաջացող ծախսերից: