Առողջության ապահովագրություն
Պատասխանատվության ապահովագրություն
Բանկային ռիսկերի ապահովագրություն
Շինմոնտաժային ռիսկերի ապահովագրություն
Աշխատակիցների առողջության ապահովագրություն
Լուծումներ կազմակերպությունների համար՝ անկախ բժշկական ապահովագրության ձևից:
Ամբողջական կամավոր բժշկական ապահովագրություն և լրացուցիչ փաթեթներ աշխատակիցների համար, որոնք արդեն ընդգրկված են պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում:
Կորպորատիվ ապահովագրությունը արդյունավետ գործիք է աշխատակիցների մոտիվացիայի բարձրացման, բարձրորակ կադրերի ներգրավման և պահպանման համար: Խորհրդանշական սոցիալական փաթեթը ամրապնդում է թիմի հավատարմությունը և նպաստում բիզնեսի կայուն զարգացմանը:
Կորպորատիվ ծրագրերի ձևաչափերը
1. Ամբողջական կամավոր բժշկական ապահովագրություն
Հարմար է այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են ապահովել իրենց աշխատակիցներին առավել լայն և խորը բժշկական ապահովագրական ծածկույթ՝ գերազանցելով պարտադիր ապահովագրության սահմանները:
Ապահովագրական ծածկույթը ներառում է:
- Բժշկական ծառայությունների լայն շրջանակ, ընդլայնված սահմանաչափեր և բարձր մակարդակի սպասարկում
- Ռիսկերի փաթեթի անհատական ընտրություն՝ հաշվի առնելով աշխատակազմի կառուցվածքը
- Կորպորատիվ բյուջեի օպտիմալացում
Միջազգային ընկերություններ, խոշոր կազմակերպություններ, այն կազմակերպություններ, որոնք ունեն զարգացած սոցիալական փաթեթ և ուժեղ մրցակցություն կադրերի համար:
2. Լրացուցիչ առողջության ապահովագրություն
Այս փաթեթը նախատեսված է այն աշխատակիցների համար, որոնք արդեն ընդգրկված են պարտադիր բժշկական ապահովագրության համակարգում և ուզում են լրացնել պետական փաթեթի սահմանները:
Ապահովագրական ծածկույթը ներառում է:
- Պարտադիր ապահովագրության մեջ չընդգրկված ծառայությունների ծածկույթ
- Լրացուցիչ բժշկական ծառայություններ և ընդլայնված սպասարկում
- Օպտիմալացված ծախսեր՝ առանց արդեն ընդգրկված ծառայությունների համար ծախսերի կրկնապատկման
Ում համար է ակտուալ․
Այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են արդյունավետ կառավարել սոցիալական փաթեթի ծախսերը, այդ թվում փոքր և միջին բիզնեսին:
👉 Լրացուցիչ ապահովագրության առցանց հաշվարկի հայտ հասանելի է այստեղ՝
Նշում ֆինանսական բաժնի համար:
Լրացուցիչ կորպորատիվ ծրագրերը ձևավորվում են հաշվի առնելով արդեն գործող պարտադիր բժշկական ապահովագրությունը՝ առանց ծառայությունների համար ծածխսերի կրկնապատկման:
Ինչո՞ւ ԼԻԳԱ-ԲԻԶՆԵՍ «ԱՌՈՂՋՈւԹՅՈւՆ»:
- Համապարփակ ապահովագրական լուժումներ՝ մշակված հատուկ իրավաբանական անձանց համար հաշվի առնելով առողջության պարտադիր ապահովագրության ծածկույթը:
- Ապահովագրական ծածկույթի ծավալի և գնի օպտիմալ հարաբերակցություն է:
- Յուրաքանչյուր հաճախորդի և նրա պահանջմունքների նկատմամբ անհատական մոտեցում է: Կախված Ձեր եկամուտներից և նախընտրություններից՝ Դուք ինքնուրույն եք ընտրում ինչպես ապահովագրության օբյեկտը, այնպես էլ անհրաժեշտ ռիսկերի փաթեթը, իսկ մեր մասնագետները Ձեզ կօգնեն այդ հարցում:
- Հնարավորություն է միաժամանակ կնքել ապահովագրության պայմանագրեր այն հիմնական ռիսկերի գծով, որոնք անմիջապես սպառնում են ձեռնարկության կամ բիզնեսի գոյությանը: Հատուկ կրոս-զեղչերի շնորհիվ՝ միաժամանակ «միասնական փաթեթով» ապահովագրական պաշտպանություն ձեռք բերելը Ձեզ համար շատ ավելի մատչելի կլինի, քան առանձին տեսակներով ապահովագրության պայմանագիր կնքելը:
- Պարզեցված ձևակերպում է. ապահովագրավճարի հաշվարկը ունիֆիկացված է և տևում է մի քանի րոպե:
- Ճկուն սակագնային քաղաքականություն է՝ ճիշտ հաշվարկած ապահովագրական սակագները հնարավորություն են տալիս նվազեցնել ապահովագրության պայմանագրի գինը:
- Վնասների կարգավորումն արդյունավետ է՝ հիմնվելով իրավաբանական անձանց հետ աշխատանքի և կուտակած փորձի վրա ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ ընկերությունը առաջարկում է վնասների կարգավորման օպտիմալ գործընթաց՝ նվազագույն ժամկետներում հատուցումների կատարում, ապահովագրական պատահարների վերաբերյալ ներկայացվող փաստաթղթերի նվազագույն ցանկ:
Կապ հաստատել
Մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել կորպորատիվ ապահովագրության լավագույն ձևաչափը՝ ամբողջական կամավոր փաթեթ կամ լրացուցիչ ապահովագրական ծածկույթ: