liga insurance

Հաճախորդի իրավունքները

Էջը թարմացվել է 21/05/2024 18:50
Ներբեռնվող փաստաթղթեր

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ցանկացած անձ «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ-ից իրավունք ունի ստանալու հետևյալ տեղեկատվությունը.

  • Ընկերության պետական գրանցման վկայականի, լիցենզիայի և կանոնադրության պատճենները:
  • Ընկերության ֆինանսական հաշվետվությունների (առնվազն վերջին տարեկան և վերջին եռամսյակային) և հաշվետվությունների վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը:
  • Առաջարկվող ապահովագրական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվություն` ըստ ապահովագրության տեսակների, դասերի և ենթադասերի, այդ թվում ապահովագրության պայմանները և առաջարկվող ապահովագրական սակագները:

Նշված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է ներկայացնել գրավոր դիմում:

Ընկերությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի պահանջվող փաստաթղթերի պատճենները` տպագրական տեսքով ներկայացնելու դեպքում գանձելով ինքնարժեքին հավասար գումար:

Յուրաքանչյուր հաճախորդ, ով օգտվել է «ԼԻԳԱ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ ծառայություններից և ունի բողոք Ընկերության նկատմամբ, կարող է բողոքով դիմել Ընկերությանը: Բողոքը կարող է լրացվել առցանց Ընկերության պաշտոնական կայքում այս հղումով:

Բողոքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հարկավոր է դիմել Ընկերության պատասխանատու աշխատակցին, ուղարկելով հարցում quality@liga.am էլ․ հասցեին:

Ընկերությունը պարտավոր է բողոք ստանալու պահից 10 /տասը/ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր պատասխանել բողոք-պահանջին:

Հաճախորդը բողոքի գրավոր պատասխանով բավարարված չլինելու դեպքում իր իրավունքները պաշտպանելու համար կարող է դիմել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ:

Ընկերությունը չի կնքել Ֆինանսական Համակարգի Հաշտարարի որոշումները դատարանում վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր:

http://www.fsm.am